Այս էջը սրբագրված է

Եվ թուղթերու դեզին մեջ անիկա վերցուց X-ին նամակը ու կարդաց հետևյալը.


«Սիրելի ընկեր, դեռ հուզվում եմ քեզ հետ ունեցած վճռական խոսակցութենեն։ Այս իրիկուն իսկ կմեկնիմ Փարիզեն, հորմես ստացած հեռագիրս ինձ կստիպե օր մը չի կորսնցնել և վախնալով, որ քեզ առանձին չեմ կրնար տեսնել, ավելի կընտրեմ գրել։


Անհասկնալի բան կթվի ինձ քու դիրքդ։ Ինչո՞ւ: Բացատրել չեմ կրնար. ինչո՞ւ չեմ կրնար բացատրել, այդ ալ չեմ գիտեր: Կճառես մեծ բառերով՝ «վերք», «դաշույնը միյված», «սիրտս կոտտալ սկսավ», «քունս անկանոն» և այլն, և այլն։ Ասոնք անտեղի բաներ են, ընկեր ջա՛ն։ Կըսես, որ քու ներկայի սիրուհին եղեր Է ուսմունքը, լա՛վ։ Քու ապագայի սիրուհին ալ պիտի ըլլա դպրոց մը (թեև չեմ կարծեր), այդ ալ բարի: Քու հեառավոր սիրուհին կկարծեմ թե կըլլա այն, որ ամեն նորա- գույն երիտասարդի այսօրվան երազն Է, այսինքն կարմիր սիրուհի։


Ես քեզ կճանչնամ, ընկեր… մտսւծե… լքվիլ, խաբվիլ ամենքեն. ասիկա շատ բնական բան Է, բնական այս պայմաններու մեջ։ Մարդիկ կարող են, իրավունք ունին քեզ հալածել, ճնշել, շահագործել ու փոխարեն աշխարհ մը լեցուն գործ պահանջել՝ պատառ մը չոր հացի փոխարեն: Եթե բողոքես, պատրաստ Է սովորական սպառնալիքը, քեզի այդ պատառ մը հացեն զրկելու սպառնալիքը։ Սակայն միևնույնն Է, որովհետև ուշ չէ փրկության օրը»։


Հետո Միհրանը երկու էջ կարդաց առանց բան մը հասկանալու. բարեբախտաբար, նամակագիրը վերջ դրեր էր իր զեղումներուն՝ գրելով.


«Սիրելի ընկե՛ր, չեմ ուզեր քու գլուխը ծանրացնել ավելորդ ու հիմար տողերով, բայց կհիշեմ քու խոսքերը, որ ինձ ըսիր գրեթե երեխայի պես լալով, որովհետև կկարծեիր, որ քու հայտնությունդ պիտի խզե մեր կապերը. քու ձայնդ դեռ ականջիս մեջ է. դուն ինձի ըսիր՝ «Տղամը կար… կսփոփվեր իր միակ ընկերոջ տաք ու անկեղծ նամակներով. իդեալի տղա, հույս ուներ անոր վրա, անոր ազնիվ բարեկամության