Այս էջը սրբագրված է

նախկին հուժկու մարդը, անդամալույծ, կենդանի դիակ, կարծես կխորհրդանշեր իրենց անցյալը, որուն լավ օրերեն տարտամ հիշատակ մը մնացած էր իրենց մեջ, և որուն խեղաթյուրված պատկերը կներկայանար այդ խորտակված մարդու երևույթով։ Այս տպավորության տակ, Բարպան խոժոռեցավ և Գոհարիկ հանըմին տված աթոռը առնելով, նստեցավ Հակոբին դեմ, սեղանին առաջ։


Հակոբը՝ գլուխը ցցած, կդիտեր իր հին ընկերը։


— Հե՜յ գիդի ժամանակներ, հե՜յ…— ըսավ ան վերջապես։


Հետո ճիգ մը ըրավ, ցրվեց ճնշող տխրությունը և ուզեց խոսիլ առողջ մարդու նման։


— Մենք ալ իշտե քեզմե առաջ Ֆրանսա եկանք, Խաչի՛կ,— ըսավ ան։— Ճիշը ըսելով, էդվարդս գլուխս տարավ՝ «Հայրի՛կ, մենք ալ երթանք, մենք ալ երթանք…», կըսեր գիշեր- ցորեկ։ է՜հ, ճիշտը կուզե՞ս, Խաչի՛կ, կենալու ալ բան մը չի կար… ամենեն ավելի՝ գործ չի կար… ետքեն ալ լսեցի, որ գործերը բոլորովին դադրեր են։


— Ղուկասեն լուր ունի՞ս,— հարցուց Բարպան, գլուխը բարձրացնելով։


— Չէ՜… շատ բան չեմ գիտեր,— պատասխաննց Հակոբը։— Անցյալ օրը Հերակլը եկավ, ան ըսավ, որ քու երթալեդ ետքը շատ խեղճացեր է, հարբուխն ալ անպակաս, գիտե՞ս յա,—ըսավ ան ծիծաղելով.— ո՞վ գիտե, ո՞ղջ է, մեռա՞ծ է…– է՜հ, վերջապես, թառումառ եղանք,— շարունակեց Հակոբը տխրությամբ,— բայց նորեն գոհություն աստծո, տղաս հասավ, մեզ կպահե կոր։ Դուն ի՞նչ ըրիր,— ըսավ ան Բարպային։


Բարպան համառոտ պատմեց իր անցած փուլերը, անգործությունը և հետո Ռաուլի մոտ գտած աշխատանքը։


— Ըսել է՝ աղեկ ես,— ըսավ Հակոբը և հառաչեց, հետո ավելցուց սրտագին,— Բարպա՛, ամեն բան աղեկ, բայց աս անգործ մնալը անտանելի բան է, չես կրնար երևակայել, թե ինչպես կձանձրանամ…օրս ինչպես անցընեմ, չեմ գիտեր։ Քիչ մը կքնանամ, քիչ մը կկարդամ, բայց նորեն օրը տարի կըլլա… առողջությունս աղեկ է,— ըսավ ան համոզիչ ձայ–