Այս էջը սրբագրված է

Երբ Բարպան մտավ արհեստանոց , այլափոխված էր իր ոգևորությունով; — Ընկերնե՛ր, լավ և առատ գործերու հեռանկարները կբացվին մեր առաջ,— ըսավ ան, պատասխանելով հետաքրքրված աշխատավորներու հարցումներուն։ եվ ան հայտնեց պարոն Ռաուլի հետ ունեցած տեսակցությունը։


Բայց ընկերները դժգոհ էին և ցուրտ, որովհետև գործատերը նախապատվություն տվեր էր այդ օտարականին՝ գործի մասին խորհրդակցելու համար։


Բարպան ավելի զգաց, քան թե հասկցավ այդ տրամադրությունը և անմիջապես կոտրվեցավ։ Անիկա մեկուսացավ և սկսավ աշխատիլ իր հնոցին առաջ՝ անվերջ ծխելով։ Ի՞նչ էր իր հանցանքը… Ինքը երբեք չէր քծնած տիրոջը, ինչպես այդ կընեին ոմանք — և նա երբեք խիստ չէր մեղադրեր այպիսիները,— երբեք չէր ճգնած մյուսներեն առաջ անցնելու։ Կատարեր էր իր գործի և ընկերական պարտականությունները՝ ուղղամտությամբ և խղճմտությամբ։ Ի՞նչ էր իր հանցանքը… միմիայն այն, որ օտարական էր։ Եվ Բարպան կզգար, որ այդ արուտ մըն Էր, որ չէր կրնար վերցնել։ Սովորական կյանքի մեջ մարդիկ երբեմն կմոռնային այդ հանգամանքը, բայց երբ իրենց անհատական շահուն մեջ կկարծեին վտանգվիլ, այն ատեն կտեսնեին այդ արատը։


Բարպան մտադրեց, սակայն, կուլ տալ այդ բոլորը և այս նոր գործի առիթով սիրտ շահիլ իր ընկերները, ցույց տալ անոնց, որ ինքը ագահ չէ շահու տեսակետով և թե, վերջապես, իր ամբողջ ուզածը այն է, որ հաշտ ու խաղաղ աշխատի իր րնկերներուն հետ:

Երբ գործը ավարտեց, տեսավ, որ Հանրին նույնպես ավարտեր Էր և մեկուսացած կխոսեր ընկերոջ մը հետ։ Բարպան գնաց անոր մոտ և ըսավ.


— Երթա՛նք։ Ընդհանրապես միասին կմեկնեին, քանի որ երկուքն ալ կբնակեին Մըդոն։ Բայց Հանրին պաղ նայվածք մը ուղղեց Բարպային և ըսավ. — Ես դեռ կմնամ։