Այս էջը սրբագրված է

գերական գթություն, ամենքս ալ ազնիվ և տառապած մարդիկ ենք, հետո՞…


Պոլը՝ այսքանը բավ համարելով, գնաց սեղանին առաջքը գծագրությունը ավարտելու։


Երեկոյին Հանրին իր կնոջը, որը կհամարեր ուժեղ գլուխ, խոսեր էր պատահած դեպքի մասին։ Տիկին Սյուզանը ինքզինքմեն դուրս ելեր էր և պատվիրեր էր ամուսնույն ամեն եղանակներով անհնարին դարձնել պարոն Ռաուլին առած քայլին իրականացումը։ Տիկին Սյուզանը այդ դեպքին մեջ տեսեր էր ժամանակի վատ նշաններեն մեկը:


— Ես այդ օտարականին մեջ կտեսնեմ ընկերային հեղափոխության ջատագովներեն մեկը… Այդ օտարականները բացարձակ անտարբեր են Ֆրանսիայի ճակատագրին: Անոնք կուզեն քաղաքացիական պատերազմի հրդեհը վառել… Պիտի ըսես, թե այդ ողորմելի մարդը ի՞նչ կներկայացնե ինքնիրմով… Ձեր այդպես մտածելը ոճիր Է հայրենիքի հանդեպ: Անիկա միայն կայծ մըն Է, ոչ ավելի, համաձայն եմ, բայց այդ կայծը պետք Է մարել…


Դեռ երկար տիկին Սյուզանը խոսեցավ, ճառեց, վիճաբանեց, ինչպես եթե հակաճառող ըլլար, և Հանրին տեսավ իր աղջիկներու նախ հեգնական, հետո հանդիմանական և, վերջապես, աղերսական նայվածքները, որով կթելադրեին իրենց հորը՝ վերջ մը դնել տիկին Սյուզանի խոսքերու հեղեղին: Բայց խեղճ ամուսինը ի՜նչ կրնար ըներ Անիկա լուռ կլսեր և հետզհետե կընկճվեր խոսքերոլ այդ տարափին տակ: Անոր գլուխը սաստիկ կցավեր, և այնքան մեծ փափագ ուներ առանձնանալու, թերթը կարդալու և քնելու, բայց ճարը չի կար։ Նախ քույրը, հետո աղջիկները հեռացան սենյակեն, և Հանրին մինակը մնաց կնոջը հետ։ Կեսգիշերին անիկա սպառած հոգնութենե, կուզեր շնորհ խնդրել, գոռալ, բան մը ընել վերջ գնելու համար այդ ճառերուն և մտքովը կատաղորեն կզայրանար Բարպային դեմ, որ առիթը եղեր Էր այդ ընտանեկան աղետին։ Ժամը մեկին քառորդ պակաս Հանրին հանկարձ ձայնը բարձրացնելով, ըսավ, գրեթե բռնի ընդհատելով իր կինը.


— Այո՛, իմ սիրելի կոկոտ, դուն իրավունք ունիս, դուն