Այս էջը սրբագրված է

միշտ իրավունք ունիս։ Դուն զարմանալի աչալուրջ և հեռատես կին ես, ճիշտ չէ՞ ,— ըսավ ան՝ կատաղությունը զսպելով և բռնազբոսիկ սիրալիրությամբ:


— Ինչքա՛ն լրջութենե զուրկ ես, իմ խեղճ մարդս,— ըսավ կինը, բայց վերջապես լռեց։


Ահա թե ինչ բազմատեսակ պատճառներով Հանրին չէր կարող քաղցր ըլլալ Բարպայի նկատմամբ, երբ անոր հանդիպեցավ կայարանի ելքի դռան առաջ:


Բարպան վազնիվազ հասնելով Ազգային ճանապարհը, դեռ հեռուեն տեսավ, որ մեծ բազմություն խռնվեր էր տրամվայի կայանի մոտ։


Ընդհանրապես, այդտեղ շատ մարդ չէր ըլլար, և հերթի կանգնողները թիվեր չունեին, բայց անոնք կանգնած էին շարքով և տրամադիր չէին թույլ տալու, որ հերթը խախտվի:


Բարպան գնաց կանգնեցավ վերջին կանգնողի ետևը։ Անիկա իր ամբողջ մարմնին մեջ կզգար անհամբերության ցնցումներ։ Սիրտը երբեմն արագ կբաբախեր և հետո, ընդհակառակը, կդանդաղեր. իսկ քանի կմտածեր, որ պարոն Ռաուլը և անոր հրավիրած գծագրիչները իրեն կսպասեինք կամ պիտի սպասեին, գլխեն վար տաք֊տաք ջուր կիջներ։


Տրամվայը, Վերսալ — Լուվրը, եկավ սովորականեն արագ ընթացքով։ Անիկա բաղկացած էր երկու մեծ վագոններե: Կոնդուկտորը կանգնեց մուտքին առաջ և ուշադիր հսկեց, որ սպասողները շարքով ներս մտնեն։ Հերթի սյունը, կարծես թե, աննկատելի կսահեր տրամվայի մեջ, երբ կոնդուկտորը, որ լուրջ կհաշվեր, գոչեց՝ կոմպլե և զանգը տվավ։ Տրամվայը ճամփիա ելավ։


Սպասողներու սյունը աստիճանաբար կերկարեր, և Խաչիկը նկատեց, որ ինքը բավականին առաջքն էր: Մեծապես կհուսար, որ գալիք տրամվային մեջ անպատճառ տեղ կգտներ:


Հաջորդ տրամվայը եկավ ավելի շուտ: Սպասողներու սյունը սկսավ սահիլ վագոններու մեջ, դարձյալ կոնդուկտոր մը