Այս էջը սրբագրված է

կանգնած էր մուտքին առաջ։ Բարպան խոր հրճվանքով կտեսներ, որ իրմե առաջ անցնողներու թիվերը կպակսեին, մնացեր էին երեք հոգի, հետո երկու, հետո մեկ. Բարպան շտապեց ոտքը դնել սանդուղին, երբ կոնդուկտորը գոչեց՝ կոմպլե։ Բարպան ուզեց բարձրանալ, բայց կոնդուկտորը մեղմորեն ետ մղեց զինքը և կրկնեց՝ կոմպլե. հետո զանգը տվավ, և տրամվայը շարժվեց։ Բարպան հուսախաբված, շփոթած, վազեց դեպի ետևի վագոնը և մեկ ոստումով բարձրացավ ոտնաստիճանին վրա։ Անիկա ամուր բռնեց երկաթ ձողեն և մտադրեց տեղեն չի շարժիլ: Բայց կոնդուկտորը տեսեր էր զինքը և հառաջանալով դեպի Բարպան, գոչեց զայրույթով.


— Իջե՛ք, պարոն: Բարպան չլսել ձևացուց:


— Իջե ք, պարոն,— գոչեց կոնդուկտորը հրամայաբար և բանալով դուռը:


— Թողեք, կխնդրեմ,- ըսավ Բարպան աղերսագին,– կարևոր գործ ունիմ։


— Ձեզ երրորդ անգամ կըսեմ, որ իջնեք,–ըսավ կոնդուկտորը։


Բարպան փորձեց դարձյալ ողոքել պաշտոնյան և փոխանակ իջնալու, բարձրացավ վագոնը։


Այս բոլորը անցեր Էր շատ կարճ ժամանակի մեջ, բայց տրամվայը արդեն ստացեր Էր իր արագությունը և իր ուրախ հնչակներով կանցներ Ազգային ճանապարհի վյրայով։


Կոնդուկտորը՝ կատաղած այս անհնազանդության առաջ, զանգակը խփեց, և տրամվայը կանգ առավ։


— Իջե ք, պարոն,— ըսավ անիկա անգամ մըն ալ, դեմքը մոտեցնելով Բարպային։


Բարպա Խաչիկը՝ մասամբ զայրացած, մասամբ դողահար, ըսավ.


Ես ձեզ ըսի, որ ստիպողական գործ ունիմ, թողե՛ք,

կխնդրեմ։


Մյուս ճամփորդները, որ նախ անտարբեր կդիտեին այս տեսարանը, սկսան սրտնեղիլ: Շատերը նույնպես ստիպողական գործեր ունեին, միջադեպը կարող Էր երկարիլ, և թեև