Այս էջը սրբագրված է

ղափոխական ամբոխը, երբ «Ինտերնացիոնալը» թնդաց։ Հազարավորներ և հազարավորներ կգոռային հանկերգը ինչպես պատգամ, ինչպես գերագույն և հուսավետ հայտարություն…


Սա Է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ, Ինտերնացիոնալը ••


Եվ ինչպես բարկ գինիով, ամբոխները հարբած Էին իրենց պայքարի և հաղթանակի կամքով։


«եվ թո՛ղ պատահի, ինչ որ պիտի պատահի», մտածեց Բարպան և կարծես նետվեցավ հորձանքի մը մեջ։


Հրապարակի բազմությունը արագորեն կխտանար մեկ կողմի վրա, կարծես կմտներ հսկայական ձագարի մը կոկորդը։ Բարպան չէր կրնար գիտնալ, թե ի՞նչ կպատահեր այնտեղ, հակառակ որ շատեր կգոչեին.


- Հանրապետական ձիավորները… գրո՜հ… և այլ այնպիսի բառեր, երբ դեպի ետ մղվող ալիք մը հանդիպեցավ դեպի առաջ սուրացող ալիքի մը։ Անմիջապես ճիչեր բարձրացան, բայց և անմիջապես երիտասարդներ դուրս եկան շարքերեն, որոնք կհորդորեին.


— Հանդա՛ րտ, հանդա՛րտ, մտե՛ք շարքերու մեջ, մի՛ տարածվիք…


Հանկարծ Բարպան իր ամբողջ էության մեջ զգաց բուռն ցնցում մը և քշվեցավ առաջ, հետո ետ, կրկին առաջ։


Անիկա ակամա կկոխոտեր ինկածներ, կլսեր աղաղակ, հայհոյություն, սպառնալիք, կմտներ ոստիկանի մը պատռտած պելերինին տակ, դուրս կսողար հրաշքով, կկրեր իր գլխին վրա բարձրացած մահակներու հարվածները և երբեմն կտեսներ, թե ինչպես հարվածը կվրիպեր խաչաձևող հարվա¬ ծով, որ ընկերոջ մը ձեռքը՝ գավազանով, երկաթ ձողով կամ ուրիշ որևէ բանով, կիջեցներ մահակին, ինչպես սուսերամարտի մեջ։


Բարպան ուրիշներու հետ մտեր էր պողոտան, բայց անիկա չէր գիտեր, թե ո՛ւր կգտնվեր։ Ինչպես մղձավանջի մեջ,