Այս էջը սրբագրված է

րարներու դիտավորությունը վիժեցնել, ավանտյուրիստներու խաղերը ի դերև հանել, հրձիգներու դրած դյուրավառ նյութերու վրա ջուր լեցնել, տեռորիստներով բազուկը բռնել, անոնց ձեռքեն խլել ոճրագործի դաշույնը…


- Ես ձեզ լուրջ բան կհարցնեմ,- ըսավ ոստիկանը անհամբերությամբ։


- Ես ալ ձեզ լուրջ պատասխան կուտամ,- ըսավ Յորկին։— Կհիշե՞ք «Նասիոնի» դեպքը։ Զինված ֆաշիստներու հարձակումը խաղաղ և անզեն քաղաքացիներու վրա, որոնք հավաքված էին սրահի մը մեջ դասախոսություն լսելու։


Ուրեմն, մենք այդ բանդիտներու թշնամիներն ենք։ «Մեր ճակատը» այդ ավազակներու և ոճրագործներու հակադրվող ճակատն է, հանուն դեմոկրատիայի, որը, ինչքան որ կհիշեմ, այս երկրի, Ֆրանսայի, սահմանադրության հիմնական սկզբունքն էր։


- Դուք հիմարություններ կըսեք, պարո՛ն,— ըսավ ոս¬ տիկանը ջղագրգռված,— և կխուսափիք ուղղակի ինձ պատասխանելու։


- Ուրեմն, «հիմարություններ» ըսել է՛ հանուն դեմոկրատիայի խոսիլը, — հարեց Յորկին։— Մի մոռնաք, որ այդ ըսողը ես չեմ, այլ դուք։


Յորկին այդ խոսքերը ըսած ատեն իր խցիկի ապակիեն կդիտեր, որ մյուս ոստիկանները կհարցաքննեին գրաշարները, մեքենավարները և անոնց ինքնության թուղթերը կվերցնեին։


- ի՞նչ է ձեր անունը և ազգանունը,— հարցուց ոստի¬ կանը։


Երբ Յորկին գոհացում տվավ ոստիկանի հարցումին, անիկա ուզեց Յորկիին ինքնության թուղթը, քննեց և բացականչեց.


- Ա՜հ, դուք ազգությամբ հույն եք… և ի՞նչ գործ ունիք իտալացիներու հետ, ըսեք, կխնդրեմ։


Յորկին մտազբաղ էր, դիտելով գրաշարները: Ամենքն ալ ընտանիքի տեր էին, բազմաթիվ երեխաներ ունեին։ - Ինչո՞ւ այդ մարդիկը անհանգիստ կընեք,— ըսավ ան խոժոռելով,– անոնք վարձու աշխատավորներ են. տպարա