Այս էջը սրբագրված է

Միհրանը թևը ազատեց Բարունակի ձեռքեն և առանց որևէ բառ ըսելու հեռացավ։ Անոր սիրտը լեցվեր էր հանկարծ, և շրթները կդողային։ «Կուպոլի» առաջ անիկա պահ մը վարանեցավ, արդյոք ավելի լավ չէ՞ր ըներ, եթե երթաք Բրոկա փողոցի սենյակը, որուն մեկ բանալին գրպանն էր: Բայց Միհրանը այնքան հոգնած Էր և, մյուս կողմանե, այնքան կվախնար իր առանձնութենեն— գիտեր, որ Յորկին հոն չպիտի ըլլար,— որ մտավ «Կուպոլ» և այնտեղ, գիշերային զվարճություններու անձնատուր կոսմոպոլիտ հասարակության մեջ, առանձին անկյուն մը գտավ և նստեցավ:

                         *
                      *     *

Մայիս մեկի առավոտուն, ժամը տասնի ժամանակները, Միհրանը Պերմանանսի մեջ հապճեպով կխոսեր մեկու մը հետ, երբ անիկա տեսավ Մաննիկը։ Սրահը խճողված Էր, ամեն կողմերե մարդիկ կա՛մ լուրեր կբերեին, կա՛մ հրահանգներ կստանային: Ամենուն տրամադրությունը բարձր Էր, որովհետև ըստինքյան գիտեին, որ Մայիսի մեկի բանվորական ցույցին համար Փարիզի պրոլետարիատը մեծ մասամբ իրականացուցեր Էր ընդհանուր և միօրյա գործադուլը։


Մաննիկը, բազմությունը ճեղքելով, դժվարավ կհառաջանար։ Միհրանը այդ տեսավ և իր խոսակիցը թողլով, գնաց օգնելու Մաննիկին։ Անիկա ներքին ջերմ ուրախություն ըզգացեր Էր Մաննիկը տեսնելով։ Այդ զգացումը անակնկալ Էր Միհրանին համար, որ հաճույքով անձնատուր եղավ անոր. անիկա սիրալիրությամբ բռնեց Մաննիկի ձեռքեն և հառաջացուց՝ հարցնելով.


— Բարև՛, Մաննի՛կ, ի՞նչ կա…


- Ա՜հ, Միհրա՛ն, հոգիս դուրս եկավ,– ըսավ Մաննիկը,– կեցի՛ր, քիչ մը շունչ առնեմ, կխոսիմ։


Անոնք գացին գրասեղանին մոտ, պատուհանին առաջ և ոտքի կանգնած խոսեցան։ Միհրանը ուզեց աթոռ մը ճարել Մաննիկին համար, բայց ան մերժեց։


Այն վաճառատունը, ուր Մաննիկը կաշխատեր, երեք