Այս էջը սրբագրված է

սուր ձայներ կլեցնեին մթնոլորտը։ Միհրանը թաշկինակը փնտրեց՝ քիթին բռնելու համար, ուրկե արյունը կհոսեր, և չգտնալով՝ ձեռքը տարավ քթին, անմիջապես ափը լեցվեցավ տաք արյունով։


— Բայց, երիտասա՚րդ …— կըսեր բանվորը անհամբեր։


- Թողե՛ք ինձ,– շշնջաց Միհրանը,– մինչև իմ ընկերուհիս չի գտնեմ…


Բանվորը, ճարահատ, թողուց Միհրանը՝– ըսելով:


— Գացեք աջ կողմի երրորդ փողոցի անկյունի սրճարանը, այնտեղ շտապ օգնություն կա։


Եվ հաղթանդամ մարդը վերադարձավ խառնարանին մեջ՝ ուրիշ ինկածներ վերցնելու:


Այդ միջոցին ավտոբուս մը կուգար Ֆոբուրգ Սեն֊ժակի վերևեն։ Ոստիկանները անմիջապես խուժեցին, ավտոբուսը կանգնեցուցին և ուզեցին ձերբակալել անկե իջնողները։ Անոնք սկսան դիմադրել և ակնթարթի մը մեջ ավտոբուսը տապալեցին և պատնեշ կազմեցին։ Միհրանը անմիջապես լծվեր Էր աշխատանքի, բայց հետզհետե կզգար, որ ուժաթափ կըլլար։ Բուռն շարժումները, ֆիզիկական ճիգը առատացուցեր Էին քթի արյունահոսությունը։ Անոր դեմքը, ճակատը, ձեռքերը արյունով շաղախված Էին և տեսնողին վրա այնպիսի տպավորություն կըներ, որ ծանրապես վիրավորված Է։ Միհրանը սաստիկ ջղագրգռված Էր այդ պատճառով և չէր ուզեր զինաթափ ըլլալ այդքան հիմար բանի համար։


Բայց վերջապես անիկա գնաց նշանակված սրճարանը, ուր անմիջապես անծանոթ ընկերներ շրջապատեցին զինքը: — Ուրկե՞ վիրավորված ես,— հարցուց երիտասարդ մը: - Վիրավորված չեմ,– ըսավ Միհրանը,֊ քիթես արյուն կհոսի։


Այդ միջոցին սրճարան մտցուցին ծանր վիրավոր մը, անիկա կողեն դանակի հարված մը ստացեր էր։ Երկու հոգի գլխեն և ոտքերեն բռնած փոխադրեր էին: - Ա՜հ, ոճրագործները, ա՜հ, սրիկա ոճրագործները,– կըսեին ամենքը։


Վիրավորը տարին սրճարանի ետևի սրահը, և պահ մը Միհրանը մնաց մինակ: Անոր միտքը ստացեր էր անսովոր 792