Այս էջը սրբագրված է

տև կմտածեի, որ երեխաներս կզվարճանան ճազարներու ձագերով, անոնց ճերմակ մորթը կօգտագործեմ իմ հրեշտակներուս համար, փափուկ և տաք վերարկուներ կկւսրեմ, կունենան թարմ ձուեր իրենց նախաճաշին համար… Բայց հիմա՞.. ի՞նչ հետաքրքրություն ունի մեր կյանքը ինձ համար… ո՜չ մեկ, ո՜չ մեկ… Գոնե ձմեռները երթանք Փարիզ, աղջիկներուս մոտ, հետո, վերջապես, փարիզյան մայթեն հայրենաբաղձությունը ունիմ, հոն ծնած, հոն մեծցած եմ, ի՞նչ Է, չափազանցությու՜ն Է իմ ուզածը, և դեռ կխոսին անհատի ազատության մասին. այդ բոլորը սո՛ւտ Է, կեղծի՛ք, ինչպես քու հնարած ամբողջ սիստեմդ…


Ռընե Սոլը ավելի ծերացեր Էր այս վերջի ամիսներուն։ Անոր ոչ միայն մազերը և մորուքը ամբողջովին սպիտակեր Էին, այլև ճերմակ թելեր ինկեր Էին հոնքերուն մեջ։ Անիկա աջ ձեռքը, որուն մկանունքները և երակները ձգտված պարաններու պես կցցվեին, դրեր Էր սեղանին վրա, և այդ ձեռքը, որ աշխատեր Էր անդադար, հողային կոպիտ գործերով, կարծես կարտահայտեր այդ ժամանակավրեպ նահապետին զգացումները և նաև իր մտածումի վարանումները։


Առաջին անգամ չէր, որ տիկին Սոլը Փարիզ երթալու և համեստ, բայց քաղաքի կյանքով ապրելու հարցը կդներ:


Բայց աոաջին անգամն Էր, որ ան կպոռթկար այսպես, ամուսինին առաջ թափելով իր մեջ կուտակված զայրույթը, թեբահավատությունը, ըմբոստությունը։


Ռընե Սոլը թախիծով կմտածեր. «Աղջիկներես հետո կինս, իմ կյանքի արի և նվիրված ընկերը»։ Եվ ան ինքզինքը կզգար թշվառ և դժբախտ՝ որբի պես։ Բայց Ռընե Սոլը չէր ընկճված։ Անիկա իր մտքին մեջ կառարկեր կնոջը ամեն մեկ խոսքին.


«Եթե մենք թողունք մեր տնտեսությունը ու ձմեռը քանի մը ամսով երթանք Փարիզ, ամեն ինչ կփչանա։ Եթե չի մտածենք նույնիսկ գողության վրա, ինչ որ հավանական է, ո՞վ պիտի խնամե անասունները, ո՞վ կեր պիտի տա և չէ՞ որ կան նաև ձմեռային աշխատանքներ։ Իսկ, Լի՛զա, եթե մտքովդ իսկ կանցընես, որ կարող ենք վարձքով մեկը բռնել, ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Սա իմ հիմնական սկզբուն