Եվ սուրացող գնացքի պատուհանին ետև կախված անթափանց մթության մեջ Մարիան որոշակի տեսավ Միհրանի լուրջ և դժգույն դեմքը խոշոր աչքերով, կամարաձև բարակ հոնքերով, քեն ըրած երեխայի ուռած շրթունքներով, և սիրտը լեցվեցավ հուզմունքով ու զղջումով։ Կարծես թե Մարիան լրջորեն կսկսեր գնահատել Միհրանը, երբ կորսընցնելու վրա էր, և Բարունակի հիշողությունը աստիճանաբար ետ մղվեցավ անոր մտածողության հետին պլաններու վրա։
* * *
Միհրանը ամբողջ գիշերը անքուն տանջվելե հետո, առավոտյան դեմ քնացավ ծանր քունով և երբ հանկարծ աչքերը բացավ, ոսկեղեն լույս մը կմաղվեր պատուհաններեն։ Գետինը, առաստաղին և պատերուն վրա անհամար լույսի կաթիլներ դողդղալով կփայլփլային։ Միհրանը կարծեց, թե շատ ուշ Է և անմիջապես դուրս նետվեցավ ան կողնեն. անիկա շտապով լվացվեցավ արդուզարդի սեղանին առաջ, հագվեցավ և իջավ սանդուղներեն։ Քիչ մը տատամ սելե հետո միջանցքին մեջ, անիկա գտավ խոհանոցի ճամփան, ուր տիկին Սոլը վառարանին առաջ կաշխատեր։
— Բարև ձեզ, բարև, Միկրան,— ըսավ ան՝ երիտասարդին
անունը դժվարավ արտասանելով,— անցեք ճաշասրահը,
այնտեղ ձեր նախաճաշը պատրաստ կգտնեք, կաֆեն ալ
տաք Է, կբերեմ շուտով։
— Դուք նեղություն մի՛ կրեք, մա՛յր,— ըսավ Միհրանը,
պահ մը վարանելով «մայր» կոչականի վրա,— ես ինքս,
ինձ կծառայեմ։
— Ի՞նչ կըսեք, հաճույք Է ինձ համար բան մը ունենալ
ընելիք,— ըսավ տիկին Սոլը և սկսավ կաֆեն լեցնել տաք
կաթին մեջ:
Միհրանը դեռ նախաճաշը չէր վերջացուցեր, երբ Ռընե
Սոլը նախ մտավ խոհանոց, հետո անցավ ճաշասրահ։ Անիկա
կատարեր էր արդեն իր առավոտյան աշխատանքի մեկ
մասը և հայտարարեց, որ գոնե ժամ մը ազատ ուներ, որը