— Կուզե՞ս,— ըսավ Միրըանը,— Բարպային և Վիկտորյային հետ գալ, անոնք արդեն քեզ կհամարեն իրենց հարազատ աղջիկը։
— Միհրա՛ն,— գոչեց Մաննիկը սրտագին ձայնով։
Եվ անոնք, առանց այլևայլի, սկսան երազներ հյուսել
իրենց ապագա միացած կյանքի մասին։
Քիչ հետո ընդհատվեցան իրենց քաղցր խոսակցութենեն.
Վիկտորյան եկավ խոհանոց և ապուրը դրավ կրակին վրա,
հետո ուզեց սեղանը դնել, բայց Մաննիկը թույլ չի տվավ։
— Ցացա՛, դուն նստե՛, հանգստացի՛ր,— ըսավ ան։
Վիկտորյան նստավ աթոռակի մը վրա և հիացումով
սկսավ նայիլ Միհրանին և Մաննիկին, որ միասին սեղանին
վրա կդնեին սպասները։
— Վա՜յ, ի՜նչ աղվոր բան Է եղեր աղջիկ մը ունենալը,–
ըսավ Վիկտորյան և ելլելով տեղեն, բան մը փնտրելու պատրվակով
մոտեցավ Մաննիկին և բազուկները բացավ՝ գրկելու
համար աղջիկը:
Երկու կիները նետվեցան իրարու վիզ, և անոնք ջերմությամբ
իրար կհամբուրեին և ուրախության արցունք կթափեին:
* * *
Ընթրիքեն հետո Մաննիկը և Միհրանը մեկնեցան Փարիզ, և Վիկտորյան ու Բարպան մինակ մնացին։ Անոնք անցան իրենց ննջասենյակը, որուն կարասիները պահեր Էին, և Բարպան նստեցավ թիկնաթոռի մը վրա և սկսավ անվերջ ծխել:
Վիկտորյան սնդուկները կդարսեր։ Անոնք երկուքն ալ
որոշեր Էին որքան կարելի Է իրենց բեռները թեթևցնել, նախ՝
տեղ չունեին այդքան սնդուկ տեղավորելու համար Բրոկայի
սենյակին մեջ և հետո՝ Վիկտորյան իր միտքովը կպատրաստվեր
նաև հեռավոր ճամփորդության։
Աշնանային երեկոն ցուրտ Էր, և Բարպան, որ մսկոտ Էր,
երբեմն կսարսռար։
- Կուզե՞ս, Բարպա՛, շըմինեն վառեմ,— ըսավ Վիկտորյան։