Այս էջը սրբագրված է

պատրաստող շա՜տ… կհետևի՞ս կոր… մարդս պարտքը չի կրնար վճարել… գորգերը կգրավեմ, օրենքով, երկուստեք համաձայնությամբ… հետո աճուրդի կգնեմ… հասկցա՞ր…


— Հասկցա՛,— ըսավ Բարպան, ինքզինքմեն դուրս ելած,– թո՛ւ քեզի…


Անիկա ամբողջ մարմնովը կդողար, և աչքերը կփայլատակեին ցասումով։


Մարդը նախ զարմացավ, հետո վրդովվեցավ. անոր ինքնավստահ մարդու ժպիտը սառեցավ հետզհետե դժգունող դեմքին վրա…


— Հայդե՛, ճանըմ, կատակ կընե՞ս կոր,— ըսավ ան։


— Ո՛չ, կատակ չեմ ըներ կոր,— ըսավ Բարպան բռունցքը զարնելով սեղանին,— քեզի պես մարդը…


Սարգիս էֆենդին դարձավ վիրավորական և դեպի իրենց կողմը նայող հայ հաճախորդներուն ուղղվելով ըսավ.


— Ես ալ մարդ կարծեցի, երկու խոսք ընեմ ըսի, դուն ան նայե, որ վարժապետ գլխով տիրացուին մեկն է եղեր…


— Ես ո՛չ վարժապետ եմ, ոչ ալ տիրացու,— գոչեց Բարպան ոտքի ելլելով, անիկա ջղագրգիռ մատներով գրպանը կհետազոտեր՝ պորտմոնեն գտնելու և իր կաֆեին դրամը դնելու համար սեղանին վրա և միևնույն ատեն կըսեր.— ես երկաթագործ եմ, արհեստի տեր մարդ եմ, ես ամբողջ կյանքիս մեջ թևերս շարժելով, քրտինք թափելով հացս վաստակած եմ։


— Անոր համար ալ այդ բոյը մնացեր ես,— ըսավ Սարգիս էֆենդին, ոտքեն գլուխը չափելով Բարպան, որ վերջապես դրամը դրավ սեղանին վրա և սրճարանեն դուրս նետվեցավ. բայց դռան սեմին վրա, իր ետևեն լսեց ընդհանուր ծիծաղ և Սարգիս էֆենդիին ձայնը, որ քաջալերված կվերսկսեր ըսել.


— Ես ալ քյամիլ մարդ կարծեցի, բե՜… երկու խոսք ընեմ ըսի…


Այդ օրեն հետ այլևս Բարպան ոտքը չի դրավ Կադեի սրճարանը։ Անիկա՝ մռայլ և տխուր, կմնար տունը, երբեմն օգնելով Վիկտորյային տնային գործերու մեջ, երբեմն ալ