Այս էջը սրբագրված է

թանձր էր, քան ստորինը, և դուրս կցցվեր։ Քիթը՝ ոսկրուտ և քիչ մը ծուռ, Աստուր աղայի պարծանքն էր, որովհետև ան համողված էր, որ հայկական քիթ ունի։ Անիկա կկրեր անորոշ գույնով հագուստներ և կլոր գլխարկ, որ ճակատեն վեր կհրեր, ըսելով, թե գլուխը կտաքցնե։


Ժամանակով, եթե Աստուր աղան ուզեր մեկը սիրաշահիլ, փնջիկ մը ռահան կամ սամիթ կնվիրեր և ավելի կարեվոր պարագաներու տվյալ մարդը իր տունը կհրավիրեր, ուր կհյուրասիրեր օղիով և մեզեներով։


Աստուր աղայի ստացած վարձքը չէր բավեր իրեն, և այդ պատճառով, ան մածուն կպատրաստեր, երբեմն ալ պոլսական սեր և խմորեղեններ և, լուսավորչական եկեղեցիի տոներու նախօրյակին, պատրաստած քաղցրեղենները ափսեներով կտաներ հայտնի հայ ադամանդավաճառներու կամ գորգավաճառներու տունը և կթողուր «իբր նվեր»։


Բայց տոնին օրը անպատճառ ներկա կըլլար հայ մատուռի մեջ կատարված պատարագին և գլուխը բաց, երկու ձեռքերը մուրացկանի պես կարկառած՝ կհետևեր ժամասացություններուն։ Որոշ երգեցողության ժամանակ անիկա իր ռնգային ձայնով բարձրաձայն կմասնակցեր։ Ժամվորները ետև կդաոնային և ոմանք դժգոհ—եթե հատուկ քաղցրաձայն դպիր մը հրավիրված էր այդ օրը, — ոմանք ծաղրական ժպիտով կդիտեին այդ մոխրագույն մազերով տարեց մարդը,որ՝ իր ձայնին հավնած, կշարունակեր բարձրաձայն երգել։


Պատարագեն հետո Աստուր աղան, խոնարհ երևույթով, կերթար կկանգներ մատուռի ելքին և կսպասեր… երբ իր «հաճախորդը» երևար, թրքական սելամ մը կուտար անոր և կմրմնջեր.


— Շնորհավոր Զատիկ իմ աղայիս…


— Հա՛, Աստուր աղա, — կպատասխաներ մեծափոր ադամանդավաճառը , — նորեն զահմեթ ըրեր ես, տունը պախլավա ձգեր ես…


— Անուշ ըլլա՜ , աղա՛ս,— կպատասխաներ Աստուր աղան, — քու քեֆդ իմ վարձատրությունս է։


Բայց միևնույն ատեն անհանգիստ աչքերով գրաշարը կհետևեր աղային շարժումներուն, առաշին հարցը իրեն հա