Այս էջը սրբագրված է

վորաբար կզբաղեր գունավոր թանկագին քարերու առևտուրով, որուն երկու երիտասարդ տղաքը կամավոր գացեր էին ֆրանսիական ճակատը, բանտարկվեր էր։


— Կադե և Լաֆայեթ փողոցներուն սրճարանները կելլեն, կելլեն, կնստին կոր,— ըսավ Աստուր աղան՝ վշտահար երևույթ մը առնելով,– ասանկ ալ անարդարություն, ասանկ ալ անպատվություն կըլլա՞, ճանը՞… հայ անունը փարայի մը կըլլա կոր…


— Ինչո՞ւ բանտարկվեր է,– հարցուց Բարպան։


— Զմրուխտի մը գողության մեջ մեղսակցության համար,— ըսավ Արամը։


— Ի՞նչ գողություն, ճանը՜մ,— ըսավ Աստուր աղան բորբոքվելով,— ես մարդս կճանչնամ, պատվավոր և ազգասեր մարդ է… իսկ դուն, երիտասարդ,— ըսավ ան դառնալով Արամին,- փոխանակ վրդովվելու, հանգիստ կըսես կոր…


— Ինչո՞ւ մենք պիտի վրդովվինք,— ըսավ Վահրամը շեշտակի նայելով գրաշարին։


— Ինչո՞ւ, ատոր ինչուն կա՞… Եկավյանի պես մարդուն բանտ նստիլը կարատավորե ամբողջ հայությունը…


— Ինչո՞ւ, ինչո՞ւ,— կրկնեց Վահրամը,— ինչո՞ւ ես պիտի արատավորվիմ, որովհետև Եկավյանը գողությո՞ւն ըրեր է, ինձի ի՞նչ…


Աստուր աղան պահ մը մնաց շնջասպառ, հետո դարձավ Բարպային և բացատրեց.


— Ես այդ գործը գիտեմ… ադամանդավաճառներու էսնաֆին մեջ կխոսվի կոր, ռուս վտարանդի նախկին սպա մը գողցեր է իր սիրուհիին զմրուխտը, մեծ արժեքով, մաքուր ջուրով քար մը… նայինք ան ալ գողցե՞ր է, թե օռոսբին ինքը տվեր է… ատ ալ չենք գիտեր։ Սպան քարը կտանի կցուցնե Եկավյանին… ան ալ կառնե, աս ալ եղավ մեղսակցությո՞ւն… Չէ, ճանը՜մ, չի գիտցած բանիդ մեջ ինչո՞ւ խոսքի կխառնվիս… առևտուրը առևտուր է, աժան գներ է եղե՞ր… ատ գինով ծախված բանը գողոն կըլլա եղե՜ր… Բոշ խո՛սք, ճանը՜մ… մարդը մա՞տը հոտվըտար, որ ատ զմրուխտը գողցված էր… չէ, ճանը՜մ, դուն ամենուն խոսքին ականջ մի