— Դաշնակներ են,— ըսավ Վահրամը Միհրանին, և ամենքը մեկ ոտքի ելան,
Երբ այդ սեղանին առաջքեն կանցնեին, Բարպան տեսավ
անոնց ատելավառ նայվածքները, որոնք ուղղվեցան երիտասարդներուն։
Բայց Բարպան անցավ հպարտ՝ իրեն ուղեկցող
երիտասարդներուն հետ։
— Էշեն իջեր են, դեռ չուշ֊չուշը չեն մոռցեր ,—ըսավ ան։
Եվ անիկա խնդաց՝ հին լավ օրերու ծիծաղով, աչքերը
կկոցելով, և թուշին վրա մորթը պրկվեցավ այտերու մկանունքներու
ուժեղ կծկում են։
Գեյ֊Լյուսակ փողոցի անկյունը Բարպան, Միհրանը ն
Յորկին բաժնվեցան Արամեն և Վահրամեն, որ դեպի Մոնպառնաս
պիտի էրթային, Բարպայի ձեռքը սեղմելով, Արամը
և Վահրամը խոստացան.
— Բարպա՛, դուն սիրտդ հանգիստ պահե, մենք մեր
ֆրանսացի ընկերներուն կխոսինք, քեղի անպատճառ գործ
մը կգտնենք։
Բարպան այդ իրիկուն վերադարձավ տուն բարձր տրամադրության մեջ։
Վիկտորյան դեռ նստած էր և լամպայի լույսով գուլպաներ կկարկտեր.
Միհրանը անցեր էր Յորկիի սենյակը։
Վիկտորյան նշմարեց Բարպայի այլափոխությունը, բայց
զգուշացավ այդ մասին որևէ հարցում ուղղելե, որպեսզի չի
խանգարե անոր ուրախությունը։
— Պատառ մը բան կուզե՞ս ուտել,— հարցուց Վիկտորյան,
Բարպայի մուճակները դուրս բերելով բազմոցի տակեն։
— Չէ՛, Վիկտորյա՛, կուշտ եմ,— ըսավ ան մեղմ ձայնով և
սկսավ պատմել, թե ուր գացեր էին, որու հանդիպեր
էին, բայց չխոսեցավ Աստուր աղայի և անոր հառաջ բերած
միջադեպի մասին։
— Աղեկ տղաքներ են,— ըսավ Բարպան, ակնարկելով
Յորկիի և Միհրանի ընկերներուն։
Ակնարկություն դաշնակցություն կուսակցության, որը իշխանությունը կորցրած լինելով հանդերձ շարունակում է հոխորտալ։