Բարպան կերակուրին ջուրը ավելցնելե հետո նայեցավ ժամացույցին և սրտնեղած մրմնջեց.
— Աս կնիկն ալ ո՞ւր մնաց, դուրսը կտնտնա, հա՞
կտնտնա…
Անիկա անհամբեր Էր Վիկտորյայի վերադարձին, որովհետև
ձանձրույթը ցեցի պես կկրծեր հոգին, և որովհետև սին
խոսքեր ընելով՝ կուզեր ազատվիլ մաշող հոգերեն։ Երբեմն
ան կափսոսար, որ եկեր Էր Փարիզ, այդ գորշ երկնքին տակ,
որուն վրա կա՛ մ արևի ոչ մեկ ճաճանչ չէր երևար և կա ՛մ թե,
ամառվան ամիսներուն, հրաշեկ կդառնար։ Բարպան դիտեր
էր, որ Փարիզի մեջ ամառվան հանգիստ օրեր չի կան: Նախորդ
ամառը անցուցեր էին իրենց վեցերորդ հարկի սենյակին մեջ,
չեչս՚քարե տանիքի տակ և անընդհատ շնչահեղձ եղեր էին
տոթեն: Գիշերները, մանավանդ, անտանելի էին:
Եբկու֊երեք օր օդը կանշարժանար, տերև անգամ չէր շարժեր։
Ֆաբրիկաներու ծծմբային ծուխը, կաշիի գործարանի
գարշահոտությունները, կեղտոտ բակերու վատառողջ շունչը
կթանձրացնեին օդը, հետզհետե այդ բոլորը կխտանար,
մթնոլորտը կտոգորվեր էլեկտրականությամբ և զարհուրելի
որոտումներ կպայթեին և փայլակները կզիգզագեին անվերջ:
— Երկինքը կբացվի, կգոցվի կոր,— կըսեր Վիկտորյան:
Եվ ամենքը՝ հևալեն, անհամբեր կսպասեին անձրևին:
Բայց ծանր կաթիլներով գաղջ տեղատարափը հազիվ
թե զովության հույս կներշնչեր, հանկարծ կդադրեր, և տոթը
կտիրապետեր ավելի ծանրությամբ: Դարձյալ որոտում,
դարձյալ տոթ և այսպես անվերջ: Իսկ փողոցներու մեջ մայթեր
ու կուպրը կարագի պես կակուղ կդառնար, և մարդոց
կրունկները կարծես կխրվեին անոր մեջ:
Երբ Բարպան այս բոլորին կմտածեր և կհիշեր նաև ձմեռվան
ցուրտը ու սառնամանիքը, վտանգավոր և պաղ խոնավությունները,
որ կտևեին մինչև գարնան վերջերը, խոր կսկիծով
կհիշեր Մարսիլիո կապույտ երկինքը, արևոտ փողոցները,
Կոռնիշի վրա ըրած պտույտները, և ծովի կարոտը
կտանջեր զինքը: Իրեն կթվեր, որ եթե Մարսիլիա մնային,
Հոտել տը լա փոստի հանգստավետ կյանքը պիտի շարունակվեր: