Այս էջը սրբագրված է

չունինք, պետք ալ չի կա… մեր պատրոնը ազնիվ մարդ է, եթե խնդիր մը ունենանք, բարեկամաբար կկարգադրենք… բայց, ի դեպ…— ըսավ ան,– ո՞վ է ձեզ առաջնորդեր յունիտերներու մոտ, գիտե՞ս, որ անոնք կոմունիստներ են և կապեր ունին Ռուսաստանի կարմիրներու հետ, բոլշևիկներու հետ…


- Ի՞նչ կըլլա, որ կապեր ունին,— ըսավ Բարպան միամտությամբ։


- Ինչ կըլլա՞… մի՞թե չես գիտեր, որ անոնք մեր թշնամիներն են, քաղաքակրթության թշնամիները, անոնք մյուզեները կքանդեն, գրադարանները կայրեն և բոլոր թանկագին բաները կջնջեն, բոլոր կրթություն ստացած մարդիկը կսպանեն, մեկ խոսքով՝ սարսափելի բաներ կպատմեն այդ կարմիրներու մասին։


— Այդ բոլորը սուտ Է,— ըսավ Բարպան մեղմությամբ:


Հանրին պահ մը խոհուն մնաց և հետո հարցուց.


- Դուն ինչպե՞ս գիտես, որ սուտ Է…


— Սո՛ւտ Է,— պնդեց Բարպան,— թերթերու հնարածն Է… գիտեմ, որ սուտ Է, որովհետև…— ան քիչ մը վարանեցավ և հետո ըսավ…– մեր երկիրն ալ խորհրդայնացած է…


- Ա՜հ, այո՛, Հայաստանը, ճի՞շտ Է, որ միշտ այնտեղ կոտորած կա…


— Այժմ այդպես բան չի կա,— ըսավ Բարպան,– ընդհակառակը, ավերված երկիրը կշինեն կոր։


— Վերջին հաշվով…— հարեց Հանրին,— կարող Է պատահիլ, որ իրականությունը ավելի քու ըսածներուդ համապատասխան Ըլլա, քան թերթերու գրածներուն… ժուռնալիստներու արհեստն Է զգայացունց սուտեր հնարել ամեն օր…


Անոնք կխոսեին և միևնույն ատեն խարտոցով կհղկեին իրենց ձեռքը եղած առարկաներու վրա մասեր։


- Գալով այստեղի կոմունիստներուն,– ըսավ Բարպան,— ես շատերը կճանչնամ, ազնիվ և նվիրված մարդիկ են։


— Օ՜հ, այդ,— ըսավ Հանրին,— կարող Է պատահիլ… դեմոկրատական երկրի մեջ ենք, կարծիքներու ազատություն