Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/10

Այս էջը սրբագրված է

է 1200—1202 թվականներին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատկերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը Ստեփանոսը: Այժմ Երևանի Մաշտոցի անկան Մատենադարանում պահվող ճառընտիրը ունի 601 թերթ: Դըրանցից յուրաքանչյուրը պատրաստված է մի երինջի կամ արջառի կաշվից: Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կիլոգրամ է: Զեռագիրն ըստ տարվա տոների դասավորկած ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների ու ներբողների ժողովածու է, որի համար կոչվում է նաև «Տոնական»: «Մշո ճառընտիրն» սկզրում ունեցել է 660 թերթ, որից 601 -ը երևանում է, 17 թերթ պահվում է Վենետիկում: Ձեռագիրը 1202-ին հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորը և 2 տարի Խլաթում թաքցնելուց հետո, 1204 թկականին 4000 արծաթե դրամով կաճառել Մշո Առաքելոց վանքին: Փրկագինը հավաքել են շըրջակայքի բնակիչներն ու վանքի միաբանները: Մինչև 1915 թկականը ձեռագիրը գտնվել է Մշո Առաքելոց վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայ կին ձեռագիրը երկու մասի են բաժանել (ծանր լինելու պատճառով) և շալակած հասցրել Արևելյան Հայաստան: Ապա երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերություն, որտեղից էլ բերվել Երևան:

ՍՓՅՈՒՈՔԱՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Ով հորենացի, տես փոքրիկ անուդ բազմապտուղ և ծաղկալի անդաստան մը դարձած է, ուր քեզի համար այնքան ատելի տգիտությունը իսպառ հաղթահարված է և ուր հայ հայրենասիրությունը պերճաբարբառ կթնդա փոքրիկ աշխարհի մեկ ծայրեն մյուսը:

Հրանտ Արմեն

Մեզ էն գլխից են զարկել, բայց նորեն Հայերն ապրել են, ապրում են, կապրեն: Հազար դարեր են զարկել, բայց նորեն Հայերն ապրել են, ապրում են, կապրեն: Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորեն Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:

Հովհանես Շիրազ