Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/100

Այս էջը սրբագրված է

Սուտ սերերը ավելի վտանգավոր են, քան ամենեն բացահայտ ու խորունկ ատելությունները:

Երուխան

Տղաք, ինչ որ ունիք, — հոգեկան, մտային արժանիքներ կամ նյութական հարստություն, — կպատկանի ձեր ժողովուրդին, հայ ժողովուրդին, — անոր վերադարձնեք պիտի:

ԼևոՆ Շանթ

Վարուժանով կհպարտանանք, Դուրյանով կտառապինք, Մեծարենցով կանուշնանանք, Վահան Թեքեյանով կզգաստանանք:

Հակոբ ՕշակաՆ

Բանաստեղծություն մը պետք է որ, կամ ավելի ճիշտ բանաստեղծությունը պետք է որ—գեղարվեստից զարգացման կարգավ զանոնք հիշելով-ճարտարապետությունեն փոխ առնե գիծն, արձանագործություն՝ ձևը, պատկերահանությունեն՝ գույնը, երաժշտությունեն ու պարեն՝ եղանակն ու կշռությունը, իսկ սրտեն... արյունը:

Եղիա Տեմիրճիպաշյան

Լավագույն գրողները միշտ լավագույն գնահատվածները չեն եղած իրենց ժամանակին:

Արտաշես Հարությունյան (գրող, Մեծ եղեռնի զոհ)

Մարդկային բոլոր զգացումներեն ամենեն ուժեղը մորը սերն է իր զավակին հանդեպ:

Լևոն Բաշալյան

ինչպես բանաստեղծություններ կան առանց բանաստեղծության, այնպես էլ կյանքեր կան՝ գրեթե առանց կյանքի...

Վահան Թեքեյան

Մարդը մարդ է միշտ որոնում և իրեն է սոսկ գտնում:

Լևոն Աթաբեկյան (բանաստեղծ, հասարակական գործիչ, 1875—1918)