Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/101

Այս էջը սրբագրված է

ՍԵՊՏԵՄԲԵՐ

ԵՐԿՈԻՇԱԲԹԻ 3 10 17 24

ԵՐԵՔՇԱԲԹԻ 4 11 18 25

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 5 12 19 26

ՀԻՆԳՇԱԲԹԻ 6 13 20 27

ՈԻՐԲԱԹ 7 14 21 28

ՇԱԲԱԹ 1 8 15 22 29

ԿԻՐԱԿԻ 2 9 16 23 30

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՁԵՎ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարարաղի Ինքնավար Մարզում և նրա առնչությամբ ազգամիջյան հարաբերությունների շարունակվող լարվածության կապակցությամր, նպատակ ունենալով կանխել դրանց հետագա սրումը և կայունացնել իրադրությունն այդ ռեգիոնում, հաշվի առնելով Ադրրեջանական ԽՍՀ. և Հայկական ԽՍՀ. կուսակցական ու պետական մարմինների, ինչպես նաև Ազգությունների խորհրդի հանձնաժողովի առաջարկությունները, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությունը, այդ հարցը քննության առնելով Սդրբեջանական ԽՍՀ. Գերագույն խորհրդի Նախագահության հետ, ԽՍՀՄ սահմանադրության 119-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան որոշում Է.

1.Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ժամանակավորապես սահմանել կառավարման հատուկ ձև, պահպանելով Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրրեջանական ԽՍՀ. կազմում ինքնավար մարզի, ստատուսը:

Կազմել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հատուկ կառավարման