Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/103

Այս էջը սրբագրված է

թյան ու այն կարգի համաձայն, որ կսահմանեն համապատասխանաբար ԽՍՀՄ գլխավոր դատախազը, խՍՀՄ արդարադատության մինիստրությունը և ԽՍՀՄ գերագույն դատարանը:

4. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հատուկ կառավարման Կոմիտեին իրավունք տալ.

Դադարեցնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, գյուղական, ավանային խորհուրդների, նրանց գործադիր և կարգադիր մարմինների լիազորությունները, ինչպես նաև նշանակել հիշյալ տեղական խորհուրդների ընտրություններ և կազմակերպել դրանց անցկացումը.

դադարեցնել հասարակական կազմակերպությունների և ինքնագործ միավորումների՝ ԽՍՀՄ սահմանադրությանն ու օրենսդրությանը հակասող գործունեությունը կամ, անհրաժեշտության դեպքում, արձակել դրանք: Հանրապետական կամ ընդհանուր միութենական մարմիններ ունեցող նշված կազմակերպությունների ու միավորումների գրանցումը կամ արձակումը կատարվում է այդ մարմինների հետ համաձայնեցնելով.

անհրաժեշտության դեպքում պետական, տնտեսական և սոցիալ-կուլստուրական շինարարության հարցերի առթիվ առաջարկություններ ներկայացնել անմիջականորեն ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահություն, խՍՀՄ Մինիստրների խորհուրդ, խԱՀՄ մինիստրություններ, պետական կոմիտեներ ու գերատեսչություններ:

5. Լեռնային Ղարարաղի Ինքնավար Մարզի տարածքում ժամանակավորապես դադարեցնել «Պետական ձեռնարկության (միավորման) մասին» խԱՀՄ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի ու 5-րդ կետի երրորդ պարբ. և 7-րդ հոդվածի գործողությունը:

6. Ադրրեջանական ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությանը ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

7. Սույն հրամանագիրը կիրառել 1989 թվականի հունվարի 20-ից:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ

Մ.Գորբազով

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության քարարտուղար

Թ.Մենթեշաշվիլի

Մոսկվա, Կրեմլ, 12 հունվարի 1989 թ.