Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/105

Այս էջը սրբագրված է

ասես խտացնում են հայի հինավուրց առաքինությունները, որոնք այլուրեք դժգունել են պատմության արհավիրքներից, բայց անաղարտ վիճակում պահպանվել են Ղարաբաղում: Բարձրահասակ, պնդակազմ ժողովուրդը կյանքը փրկելու համար բարձրանալով լեռները, ամրապնդվեց լեռնային օդի ազդեցությամբ և իրեն զերծ պահեց այն վարակներից, որոնք բաժին են ընկնում հովիտների բնակիչներին:

Հայաստանի ազգային հիշողությունը պետք է պահպանի անվանի շատ ղարաբաղցիների հիշատակը: Չկա մի այնպիսի բնագավառ, որտեղ նրանք դրսեվորած չլինեն իրենց ձեռներեցությունն ու տաղանդը: Քաղաքականություն, գրականութիուն, հասարակական գործունեություն, առևտուր' այդ ամենը աշխատանքի ասպարեզ է ծառայել նրանց համար...

Տալով բազմաթիվ նշանավոր տղամարդ գործիչներ, Ղարաբաղը ստեղծել կամ ավելի ճիշտ իր զուտ տեսքով պահպանել է նաև հին հայ կնոջ տիպը, որի հոգեբանության մեջ ու կենցաղում շատ բան է պահպանվել նահապետականությունից: Իր մշակույթով ու կենցաղով դարբնըված Ղարաբաղը մեր օրերում ևս ստվեր չի գցել իր վաղեմի փառքի վրա: Ինչպես Թամեռլանի ժամանակներում հավաքելով իրենց զորագնդերը, մելիքները պաշտպանեցին Ղարաբաղի անկախութիւնը: Շուշիի միջադեպը չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, և պաշտպանության գիծը, ըստ էության, մնաց անձեռնմխելի, ինչպես նախկին հարձակումների ժամանակներում:

Այդպիսին է Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար: Եթե Հայաստանը կորցներ Ղարաբաղը, ապա ազգերի ինքնորոշման գաղափարը հարկավ խիստ կոտնահարվեր: Եվ ընդհակառակը, տերը լինելով Ղարաբաղի, Հայաստանը կստանա մշակութային եռանդագին ուժի հուժկու հորձանք, որը հորդելով Հայաստանի ավերված տարածությունները, դրանք կբեղմնավորի մշակույթով և դրանով իսկ կամբողջացնի Ղարաբաղի բազմադարյան պանծալի պատմությունը:

Յուրաքանչյուր ժողովուրդ հիմա փնտրում է իրենը: Վերածընված ազգերի ամբողջ ապագան կախված է այն բանից, թե նրանք իրենց մեջ ազգային մշակույթի բավականաչափ, այսպես ասած,մակարդ կգտնճն արդյոք: Նման պայմաններում բոլոր կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառով կենտրոնացվել է մշակութային կյանքը, բացառիկ նշանակություն են ստանում: Այդպիսին է Ղարաբաղի նշանակությությունը Հայաստանի համար: