Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/106

Այս էջը սրբագրված է

ճիշտ է, պատմությունը Հայաստանին ձգել է դեպի հարավ, դեպի տաք ծովը, և գուցե հենց այդտեղից հորդեն ուժեր, որոնք Ղարաբաղը դարձնեն Հայաստանի հյուսիսային ծայրամասը:

ԳԱՆՁԱՍԱՐԻ ՏԱՃԱՐԸ 750 ՏԱՐԵԿԱՆ է

Հայկական ճարտարապետության եզակի կոթողներից է Գանձասարի վանքի համալիրը, որ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Վանք գյուղի դիմաց, բլրի վրա: Կառուցվել է 1216—38 թվականներին, օծվել է 1240-ի հուլիսի 22-ին, Վարդավառի մեծ տոնին՝ կիրակի օրը: Օծմանը ներկա է եղել 700 քահանա: Հայ ճարտարապետության հմուտ գիտակ Ա. Յակոբսոնը Գանձասարը համարում է «հայ ճարտարապետության մարգարիտ»: ճարտարապեթտության եվրոպացի խոշոր մասնագետ Շառլ Դիլի, համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից ե ե ր ո ր դ ը համարում է Գանձասարը: Ըստ Շառլ Գիլի, հայկական այդ հինգ նշանավոր կոթողներն են. 1. Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին, 2. էջմիածնի Հռիփսիմեի տաճարը, 3. Գանձասարի վանքը, 4. Հաղպատի վանքի համալիրը, 5. Անիի Մայր տաճարը:

Գանձաասրի վանքը կանգուն է և այսօր էլ հիացնում է դիտողին:

Բայց այդ դեպքում ևս նա չի կորցնի իր նշանակությունը իբրև անձեռնմխելի և դարերում քննություն բռնած մշակույթի ֆոնդի:

Սերգեյ Գոբոդեցկի

ՀԱՅԿԱԿԱՆ խՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ

Հայ ընթերցողի սեղանին դըրվեցին Հայկական խորհրդային հանրագիտարանի 12 հատորները և դրանց բաղկացուցիչ մաս կազմող «Խորհրդային Հայաստան» հատորը:

Հայկական հանրագիտարանի հրատարակությունը աննախադեպ երևույթ է հայ տպագիր գրքի պատմության մեջ: Մինչև այժմ լույս տեսած 100 հազար անուն գրքերի մեջ Հայկական խորհրդային հանրագիտարանը բոլոր առումներով ամենածավալուն և ամենահեղինակավոր գիրքն է:

Հայկական հանրագիտարանը խորհրդային իշխանության տարիներին հայ ժողովրդի ձեռք բերած հոգևոր նվաճումների պերճ վավերագիրն է: Այս կոթողային հրատարակությունը հնարավոր դարձավ իրագործել խորհրդային իշխանության պայմաններում հայ ժողովրդի սոցիալական, ազգային ու պետական վերածննդի, տնտեսության ու մշակույթի համակողմանի զարգացման շնորհիվ: Մեր հանրագիտարանը իր բնույ-