Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/107

Այս էջը սրբագրված է

թով համապարփակ է, ընդգրկում Է բոլոր գիտությունները՝ արտացոլելով մարդկային մտքի արդի մակարդակը: Աննախադեպ է նաև նրա 100 հազար օրինակը, որը միութենական հանրապետությունների համապարփակ բնույթի հանրագիտարանների մեջ ազգային լեզվով ամենաբարձր տպաքանակն Է: Իր բարձրորակ տպագրությամբ չի զիջում համաշխարհային համանման առաջնակարգ հրատարակություններին:

Հայկական խորհրդային հանրագիտարանի 12 հատորների օրգանական մաս կազմող <<խորհրդային Հայաստսւն>> հատորը ամբողջովին նվիրված Է Խորհրդային Հայաստանի տնտեսության, մշակույթի ու գիտության, հայ ժողովրդի պատմության լուսաբանմանը:

Հայկական խորհրդային հան- րագիտարանի (Երևան, 1974 — 1986) հրատարակության կազմակերպման և խմբագրման համար 1988 թվականին Հայկական խԱՀՄ պետական մրցանակներ են շնորհվել. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի և Հայկական ԽԱՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայկական խորհրդային հանրագիտարանի խմբագրական կոլեգիայի և գիտահրատարակչական խորհրդի նախագահ Վիկտոր Համազասպի Համբարձումյանին, խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Մակիչ Վահանի Արզումանյանի (հետմահու), նախկին գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Աբել Պողոսի Սիմոնյանին, գլխավոր խմբագրի տեղակալ Զավադ Լևոսի Բորոսյանին պա-