Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/109

Այս էջը սրբագրված է

տության, մշակույթի ու գրականության հայ ականավոր դեմքերի, հայ հեղափոխական գործիչների, մեր հանրապետության խոշոր նվաճումների, աշխարհով մեկ սփռված հայ գաղթավայրերի մասին:

Մանկական հանրագիտարանը ստեղծվել է սիրով ու մեծ պատասխանատվությամբ: Ե՜վ ինքնուրույն, և՜ թարգմանական նյութերը շարադրված են մանուկների համար մատչելի լեզվով ու շքեղ պատկերազարդումով:

Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը առաջիկա տարիներին կհրատարակի մանկական մի նոր հանրագիտարան՝ բաղկացած 8 հատորից:

ՀԱՅ ՀԱՎԱՔՈՐԴՆԵՐ

Հավաքածու կազմելը հրապուրիչ զբաղմունք է: Աշխարհում ինչ տեսակ հավաքածու ասես, որ մարդիկ չեն կազմել: Մեկը հազվագյուտ գրքեր է հավաքում, մյուսը թանկարժեք նկարներ, երրորդը հին դրամներ: Կան նաև ծովի խեցիներ, դրոշմանիշեր, զանգեր, դանակներ, ժամացույցներ, սեղաններ, ինքնաեռներ, գդալներ, զենքի տարբեր տեսակներ, ջահեր, գոտիներ, ծխամուրճեր, գինիներ ու կոնյակներ, ծովա քարեր, սանդեր, զամբյուղներ, սկահակներ, օճառներ, բաժակներ, կրծքանշաններ, ինքնահոսներ նույնիսկ ջրաղացքարեր, հին ավտոմեքենաներ հավաքողներ:

Մարդիկ հավաքածուներ են կազմել հնագույն ժամանակներից սկսած:

Հավաքածու կազմելը բուռն նախասիրության արդյունք է: Միատեսակ առարկաներ հավաքողը ընդլայնում է իր աշխարհաճանաչողությունը, գիտելիքներն այդ առարկայի մասին: Հավաքորդները միաժամանակ ոչնչացումից ու մոռացումից փրկում են այնպիսի արժեքներ, որոնք մարդկային քաղաքակրթության մեջ և բնության հրաշալիքների շարքում կարևոր օղակ են կազմում: Վերջին հաշվով աշխարհի բոլոր թանգարաններն էլ յուրատեսակ հավաքածուներ են:

Հավաքածու են կազմել նաև մեր հները: Դեռևս մեր թվականությունից առաջ 6-1֊ին դարերում հայոց Երվանդունի և Արտաշեսյան գահատոհմերի յուրաքանչյուր թագավոր իր պալատում պահում էր նախնիների մոմա քանդակները կամ նրանց հուշարձանների առանձին պանթեոն էր սարքում, ուր իրենց բնական չափերով կարելի էր տեսնել թագավորի հորը, պապին, ապուպապերին: Դրանք ինքնատիպ հավաքածուներ էին, որոնցից բեկորներ են հասել մեզ: