Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/112

Այս էջը սրբագրված է

Հազարյանը երկար տարիներ հավաքել է հայերեն ձեռագիր մատյաններ: Մահից մի քանի տարի առաջ նա իր ամբողջ հավաքածուն, որ կազմում էր 397 ձեռագիր մատյան, նվիրել է Երեվանի Մաշտոցի անվան Մատենադարանին: Հնամյա ձեռագրերի իր ընտիր հավաքածուն, որ կազմում է 175 մատյան, հայրենիքին է նվիրել նաև սիրահայ վարուժան Սալաթյանը: Դրանք հայ մշակույթի թանկարժեք մասունքներ են, որոնցով հարստացել է հայկական ձեռագրերի աշխարահռչակ հավաքատեղի-Մատենադարանը:

ՀԱՅԵՐԵՆ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱԿՅԱՑ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ


1843 թվականի մայիսից Վենետիկում սկսեց լույս տեսնելՎենետիկի Մխիթարյան միաբանության «Բազմավեպ» հայագիտական հանդեսը: Նրա հրատարակությունը առանց ընդմիջման շարունակվում է ցայսօր:«Բազմավեպը» հայերեն ամենաերկարակյաց պարբերականն է:


ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍԱՏԵՂԻՆԵՐԸ

հին հայաստանը հարուստ էր բազմատեսակ կենդանիներով ու թռչուններով և համարվում էր աստվածային որսատեղի: Սաշկայն որսորդությունը հիմնականում արքաների ու իշխանների մենաշնորհն էր: Հայկական լեռնաշխարհի ընտիր որսատեղիները միշտ էլ եղել են իշխողների սեփականությունը: Որսատեղիները ոչ միայն զվարճավայրեր էին,այլև զինավարժարաններ: Եվ պատահական չէ, որ հին Հայաստանի բոլոր մայրաքաղաքների,հայկական բանակատեղիների և արքունական ոստանների մոտ եղել են որսատեղիներ:

 Իրենց զվարճանքին պաշտոնական բնույթ տալու համար արքաներն ստեղծել են առանձին նախարարություններ, որոնց պարտականությունն էր պաշտպանել որսատեղիները և արքաների որսի համար պատրաստել ամեն բան: Պատմահայր Մովսես խորենացին գրում է, որ հայոց Վաղարշակ թագավորը Գառնիկի զավակներից Դատին նշանակում է արքունական որսերի վերակացու: Այս Դատի որդին որի անունը Վարաժ էր, և որը, պատմիչի հավաստմամբ, եղջերուների, այծյամների ու վարազների որսերում հաջողակ էր ու քաջ նետաձիգ, Արտաշես արքայի ժամանակ նշանակվում է հոր պաշտոնին, արքան Նրան պարգևում է մի քանի գյուղ, որոնք գտնվում էին Հրազդան Գետի ափերին: հենց այս Վարաժից էլհետագայում առաջանում է Վա-