Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/113

Այս էջը սրբագրված է

րաժնունյաց տոհմը, որի անունով էլ կոչվում է Վարաժնունիք գավառը: Սա վկայում է, որ արքունական որսերի վերակացուն դառնում ժառանգական պաշտոն:Որսորդության հետ կապված հին հայկական նախարարական տներից էին Սպանդունիներն ու Հավունիները: Առաջիններն այդպես են կոչվել սպանդանոցների վերակացու լինելու պատճառով,իսկ հավունիները բազեակիրներ և բազե բռնողներ էին, որոնք պարտավոր էին արքաների համար որսկան բազեներ վարժեցնել: Գրաբարում հավ նշանակել է թռչուն, դրա համար էլ թռչուններով զբաղվողներին անվանել են հավունիներ: Վերջիններս վարժեցնում էին նաև որսկան շներ, քերծեներ, որոնց մեր նախնիներն անվանում էին բարակներ: Արքունական որսերի վերկացուներ էին նաև Սլկունիները,որոնց նախարարական տիրույթը Տարոնում էր: որոնք պարտավոր էին արքաների համար քոշեր' արու այծեր որսալ:

 ինչպես ուրիշ երկրներում, հայաստանում նույնպես որսատեղիները եղել են դավադրության որջեր։ Այսպես, Մովսես խորենացին գրում է, որ նույն Սլկունիները ապստամբում են հայեց թագավորի դեմ: Եվ ահա Սամիկոնյան տոհմի նախնին' Սամգունը, իր աղխով գնում է Տարոնի կողմերը, արժանանում Սլկունիների վստահությանը և որսի ժամանակ սպանում ապստամբին' որպես վարձատրություն ստանալով Սլկունիների ժառանգական կալվածքը:
հայտնի է, որ Շահապիվանը եղել է հայ Արշակունի թագավորների բուն բանակատեղին,որի մոտ կային ձիարշավարան և որսատեղի: Հենց այստեղ, Լսին կոչվող լեռան մոտ, Արշակ Բ թագավորը որսի ժամանակ դավադրաբար սպանել է տալիս գնել արքայազնին և տիրանում նրա գեղեցկուհի կնոջը' Փառանձեմին:
Սրբազան որսատեղիներ են համարվել Մասիսի լանջերը, ուր կարող էին որս անել միայն արքաներն ու արքայազունները:

Քերթողահայրն ասում է, որ Արտաշես Առաջին արքայի մահվան ժամանակ, հեթանոսական սովորությամբ, շատ ինքնասպանություններ են լինում: սրա վրա,ինչպես ասում են գուղթան գուսանները, Արտաշեսի որդի Արտավազդը նեղանում է և հորն ասում . Երբ դու գնացիր Ու բոլոր երկիրը քեզ հետ տարար,

Ես այս ավերակների վրա Ինչպես թագավորեմ:


Սրա համար Արտաշեսը նրան անիծելով ասում է.


Թե դու հեծնես որսի գնաս Ազատն ի վեր, դեպի Մասիս,