Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/115

Այս էջը սրբագրված է

ռաջ 3-րդ դարի վերջին: Այս անտառը, որ հեթանոսական գուշակարան ու որսատեղի էր, լիքն է եղել այծյամներով, եղնիկներով, ցիռերով ու վարազներով:

Փառաբանված է եղել Խոսրովի անտառը, որն այժմ դարձել է Խորհրդային Հայաստանի բուսական ու կենդանական եզակի թանգարան: Այն տնկել է տվել Խոսրով Բ Կոտակ հայ թագավորը մոտ 330 թվականին: Այս անտառի մի մասը գտնվում էր Արարատյան դաշտում, Արաքս գետի ափերին և Արտաշատ ու Դվին քաղաքների շրջակայքում: Անտառն սկսվում էր Դվին քաղաքին մերձ Տիկնունի պալատից և Ազատ (Գառնի) գետի ափերով բարձրանալով հասնում էր մինչև Գառնի ամրոցը: Ժամանակին պարսպապատված այս անտառը լցված է եղել որսի բազմատեսակ կենդանիներով: Խոսրովի անտառի տնկումը արքան հանձնարարել էր Վաչե զորավարին: Սա նշանակում է, որ հին Հայաստանում որսատեղի պատրսատելը ռազմական նշանակություն է ունեցել: Որսն էլ, ի վերջո, յուրովի զինավարժություն է:


Անանիա Շիրակացու խրախճանակններից մեկում խոսվում է այն մասին, որ Արաքս գետում բռնված ձուկը կշռում է 240 լիտր (այժմյան չափերով' մոտ 80 կիլոգրամ): Սա վկայում է, որ հնում Արաքս գետում բավական մեծ ձկներ են եղել: Նույն Անանիա Շիրակացին գրում է, որ Արաքսի վտակ Ախուրյան գետում ձուկ էին որսում այնպիսի ուռկաններով, որոնցից յուրաքանչյուրի թարփի մեջ ընկնում էր 45—50 ձուկ: Սա ապացույց է, որ վաղնջագույն ժամանակներից Հայաստանում զարգացած է եղել ձկնորսությունը: Թարփը լայն բերանով ու շատ նեղ տակով կողով է' ձուկ բռնելու համար, որ Շիրակացու ժամանակներից մինչև հիմա համարյա մնացել է նույնը:


Վանա լճի ափին էր գտնվում Առեստ ավանի արքունի ձկնորսարանը: Սա հայ Արշակունի թագավորների սեփականությունն էր, որոնք որոշ տուրք էին ստանում այստեղ որևէ մեկին որսի իրավունք տալու համար: Առեստ ձկնորսարանի մասին հիշատակում է Փավստոս Բուզանդը: Որսը կատարվում էր Առեստ ավանի մոտով հոսող Առեստ (հետագայում կոչվել է Բերկրի) գետում:Այստեղ մեծ քանակությամբ տառեխ էին բռնում, չորացնում ու վաճառքի հանում: Փավստոս Բուզանդը գովասանքով է խոսում նաև Մեծ Ծոփքի Մամբրե կոչվող վայրում գտնվող Մամուշեղ ձկնառատ գետի մասին:

Հայաստանի հնադարյան որսատեղիներից է Արտենի լեռը,որը գտնվում է Արագածի հարավարևմտյան ստորոտին: Այս լեռան