վրա, գլխավորապես Սատանի դար, Արեգունի և Հարավային բլուրներում, հայտնաբերվել են խԱՀՄ-ում ամենահին քարեդարյան կայանների մնացորդներ: Այստեղի գտածոները հաստատում են, որ սա աշխարհի հնագույն որսատեղիներից է: Այս լեռն իր շրջակայքով 7-րդ դարում Շիրակի և Արշարունիքի տեր Ներսես Կամսարականի տիրույթորսատեղին էր: Անանիա Շիրակացին գրում է, որ այս լեռան բոլորքը լիքն էին լինում ցիռերով՝ վայրի փշերով: Մի որսի ժամանակ Ներսես Կամսարականին հանդիպում է 2160 ցիռ, որից որսորդները միայն նիզակով սպանում են 360-ը:
Հրաշալի որսատեղիներ են ունեցել Վասպուրականի Արծրունի թագավորները: Թովմա Արծրունին գրում է, որ Գագիկ Արծրունին ճվաշռոտ գավառի Գետն կոչվող ավանում կառուցել է մի վայելուչ խրախճանատեղի-որսարան, որի շրջակայքը լիքն էր վայրի խոզերի հոտերով և ցիռերի երամակներով:
Մեր պատմիչները շքեղ որսատեղիներ են համարել Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի Սիփան լեռան լանջերը, այս կողմերում գտնվող Աղիորսք քաղաքի մոտերքը, Տայքի Պարխար լեռները, Ուտիքի խաղխաղ քաղաքի մոտի արքունական ձմեռանոցը, Սյունիքի Նակորզան ավանը, որ գտնվում էր Արաքս գետի ափին: Իսկ Կարնո աշխարհի մասին Մովսես խորենացին ոգևորված գրել է. «Այստեղ անհաշիվ քանակությամբ ձկներ են լինում և զանազան տեսակ թռչուններ, որոնք սնվում էին այնտեղ, որոնց ձվերով միայն կերակրվում էին բնակիչները: Լեռները լիքն են կճղակաբաշխ և որոճող երեներով»:
Հետագա դարերում հայկական որսատեղիները ոտքի կոխան դարձան օտար նվաճողների համար: Ասպատակողները հոշոտեցին հայոց պերճ բնությունը: Հայկական լեռնաշխարհի կենդանական շատ ներկայացուցիչներ իսպառ վերացան:
խորհրդային Հայաստանում այժմ պետական հոգատարություն է տարվում բոլոր որսատեղիների հանդեպ: Հանրապետությունում արգելված է հազվագյուտ կենդանիների ու թռչունների որսը: Իսկ ընդհանրապես որսն այնպես է կազմակերպվում, որ նրանից չտուժի հայրենի բնությունը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ
Վախը թերահավատության նշան է:
Եղիշե
ճարտասանությունը համոզելու արվեստ է:
Դավիթ Մնհաղթ