ՀՈԿՏԵՄԲԵՐ
ԵՐԿՈԻՇԱԲԹԻ 1 8 15 22 29
ԵՐԵՔՇԱԲԹԻ 2 9 16 23 30
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 3 10 17 24 31
ՀԻՆԳՇԱԲԹԻ 4 11 18 25
ՈԻՐԲԱԹ 5 12 19 26
ՇԱԲԱԹ 6 13 20 27
ԿԻՐԱԿԻ 7 14 21 28
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱԴՈՎՐԴԱԿԱՆ ՀՆԱԿՈՒՅՆ ՏՈՆԵՐԸ
Յուրաքանչյուր տոն տվյալ ժողովրդի կենսագրության մի էջն է, պատմուճան մասնիկը, խառնվածքի ինքնատիպ դրսեվորումը: Վաղնջագույն տոները բանավոր ամենամեծ ստեղծագործություններն են, որ փոխանցվում են սերնդեսերունդ, դարից դար:
Զարմանալի ճակատագիր ունեն ժողովրդական տոները: Նրանց մի մասը մոռացության է տրվում ժամանակի հետ, մյուս մասը մնում է մշտապես երիտասարդ, թարմ, ամեն տարի վերածնվող: Ցավոք, այդպիսի բնականոն կյանք չեն ունեցել հայկական ժողովրդական տոները: Հազար տառապանք տեսած հայը հարկադրված է եղել պատմության ճամփեզրերին թողնել ամեն տեսակ գանձ, այդ թվում և իր հոգու կերտվածք տոներից շատերը: Հավանաբար, աշխարհի ոչ մի անկյուն այնքան շատ ու արնածարավ գավթիչ չի տեսել, որքան Հայաստանը: Այդ պատճառով էլ եղծվել են երկրի տեսք են ու հայկյան ոգին, ժայռերի ծերպերում մարել ու մունջ են դարձել հայերենականչ շատ տոների վերջին ցնծաճիչերը:
Մենք մի կերպ պահել ենք քիչը: Դրա մեջ մեծը մնում է Նավասարդյան տոնը, որով մեր նախնիները դիմավորում էին Նոր տարին: Հայկական այդ հնաբուն