տոնը տևում էր մի քանի օր, որի ժամանակ կազմակերպվում էին երգեր ու պարեր, ժողովրդական կամ գուսանական թատերախաղեր, մարմնամարզական մրցումներ, ձիարշավներ, ցլամարտեր, գինարբուք-խրախճանքներ, գուշակություններ, զոհեր էին մատուցում աստվածներին: Նավասարդյան տոնախմբությունների ժամանակ հայերը սովորություն են ունեցել դիմակ գործածել: Տոնն ավելի պերճաշուք ու հանդիսավոր էր անցնում Արածանի գետի ափին, Բագրեվանդ գավառում, Նպատ լեռան փեշերին: Ամեն գավառ նույն օրերին մի առանձին շուքով էր նշում տոնը, որով այն դառնում էր համահայաստանյան: Ամենևին էլ պատահական չէ, որ 11֊րդ դարի մեծ մտածող Գրիգոր Մագիստրոս Պահլավունին գրի է առել հայ քնարերգության ընտիր տողափունջը, որը Նավասարդյան տոների անզուգական փառաբանություն է.
Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի, Եվ զառաւօտն Նաւասարդի. Զվազելն եղանց և զվագելն եղջերուաց. Մէք փող հարուաք և թմբկի հարկանէեաք, Որպէս օրէնն է թագաւորաց:
Սկզբնական շրջանում Նավասարդյան տոնի մաս էր կազմում ջրախաղը՝ իրար վրա ջուր լըցնելը: Հետագայում այն բեկվեց Նավասարդյան տոնից և Վարդավառ անունով կապվեց Աստղիկ ու Անահիտ աստվածուհիների հետ:
Անհիշելի ժամանակներից մեր նախնիք պաշտել են ծառն ու անտառը: Այդ պաշտամունքի հետ են կապված ժողովրդական մի քանի տոներ, որոնցից մեկն է ծաղկազարդը: Ծառապաշտության մնացորդ է տոնածառը, որի սովորությունը գալիս է հեթանոսական ժամանակներից: Ծառապաշտության հետ է կապված նաև ձու ներկելու սովորությունը: Ձուն միշտ էլ եղել է գարնան, պտղաբերության, հարության, վերածննդի խորհրդանիշը, որովհետև իր մեջ պարունակում է կյանքի նոր սերմը: Որպես ուրախության նշան մեր նախնիք ձուն ներկել են որդան կարմիրով: Ձվի ներկումը հեթանոսական սովորություն է, որ հետագայում դարձել է քրիստոնեական Զատիկի մենաշնորհը: Այժմ Զատիկը տոնում են մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ը. շարժական 35 օրերի միջև: Հնում ծառատունկը կատարել են հենց այդ օրերին:
Տոներին անդրադառնալիս պիտի առաջնորդվել հետնյալ սկըզբունքով. յուրաքանչյուր ժողովըրդական տոն եղել է իր դարաշրջանի անդրադարձը և նոր ժամանակներում իմաստ չունի մտահոգվել բոլոր տոները վերա-