Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/12

Այս էջը սրբագրված է

Դու երկնամերձ իմ հայրենիք, դու հիՆավուրց իմ Հայաստան, Անմահ բանի սպասարկու, խորհուրդ խորին, իմ Հայաստան, Դու ալևոր տեսիլների աստեղազօծ իմ Հայաստան, Եվ նոր խոսքի ավետաբեր, հազարավերք իմ Հայաստան:

Ավետիք Իսահակյան


ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ

Ժողովուրդը միշտ առաջնորդի պետք ունի:

Ծերենց

Գիտությունը մենաշնորհ չի ճանաչում: Ոչ ոք չի կարող ասել, որ ինքը մեկընդմիշտ տիրացել է լիակատար ճշմարտությանը և իրավունք ունի գիտության բոլոր հարցերում առաջին խոսքն ասելու, որպես բռնապետ։

Ստեփանոս Նազարյան

Ճշմարտությունը ամենից երկչո արարածն է։

Մուրացան

Կինը մեղմ պիտի խոսի, նուրբ, դուրեկան ձայնով, ոչ թե ճղճղա:

Հովհաննես Թումանյան

Այն դերասանը, որն աշխատում է դուր գալ, նա իր հաջողությունից մի բան գողանում է:

Միքայել Մանվելյան

Երջանիկ կարելի է համարել նաև այն մարդուն, որը իր կյանքի ճանապարհին չի հանդիպել չարերի, գռեհիկների ու պնդաճակատների։

Հովակիմ Սոլովյան

(գրող, գրականագնտ, մանկավարժ 1864 -1919)

Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտե իր մայրենին:

Երվանդ Շահազիզ

Լքել հիմա Հայաստանը, միևնույն է, թե անցյալ դարերում լքել Ավարայրի դաշտը և մենակ թողնել Վարդանին, միևնույն է, թե առանց դիմադրելու, հակառակորդին հանձնել Անիի բանալիները:

Սիլվա Կապուտիկյան

Հաճախ եմ Բյուրականից նայում գիշերային Երևանին. այն նման է մի նոր գալակտիկայի' իր մեծ ու փոքր աստղերով, իր կրակներով, գալակտիկա, որ ապրում է հայերեն կյանքով:

Վիկտոր Համբարձումյան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԵՑԱՆ ՄԱՍԻՆ

Գոհունակությամբ աշխատելը առանց պսակի չի մնա:

Եզնիկ Կողբացի

Որևէ երկիր՝ ձեռնածալ նստած չի կրնար քաղաքակիրթ տիտղոսին արժանանալ:

Ալեքսանդր Սարուխան

(սփյուռքահայ ծաղրանկարիչ, հրապարակախոս,1898—1977)