Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/122

Այս էջը սրբագրված է

րասանուհի, Վրացական խԱՀ վաստակավոր արտիստուհի:

Մուրացան (Գրիգոր Աստվածատուրի Տեր-Հովհաննիսյան, 1854—1908), արձակագիր, դրամատուրգ:

Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան, 1867—1933), արձակագիր:

Ներսիսյան (Ներսեսյան) Ստեփանոս Հակոբի (1815—1884), նկարիչ:

Պռոշյան Պերճ (Հովհաննես Ստեփանի Տեր-Առաքելյան, 1837—1907), արձակագիր, մանկավարժ:

Ջիվանի (Սերոբ Ստեփանի Լեվոնյան, 1846—1909), գուսան, ժողովրդական երգիչ:

Սունդուկյան Գաբրիել Մկրտումի (1825—1912), դրամատուրգ, հասարակական գործիչ:

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835—1888), արձակագիր:

Հայ մշակույթի գործիչների պանթեոնը հայկական սրբազան մի անկյուն է եղբայրական վրաց հողի վրա: Վերջին տարիներին Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախաձեռնությամբ Բարեկամության այգի կոչվող Խոջիվանքում կազմակերպվում է մեծ հանդիսություն, որ կոչվում է Հիշատակի օր և նշվում է ամեն տարվա ապրիլի 13—14-ին: Այդ օրը Թբիլիսիի հայկական դպրոցների հարյուրավոր աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, բանվորներ, մտավորականության ներկայացուցիչներ հարգանքի տուրք են մատուցում հայ գրականության ու մշակույթի երախտավորների հիշատակին, ծաղկեպսակներ դնում, արտասանում հայ գրողների արձակ ու չափածո գործերից: Խոջի վանքի այդ հանդիսություններին մասնակցում են նաև Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները:

ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՏԱՐԻՔԸ

Գիտնականների հաշվումներով Արարատ լեռը մոտավորապես երեքուկես միլիոն տարեկան է: Մեծ ու Փոքր Մասիսները իրարից բաժանվում են երկրաբանական մի ամբողջ դարաշրջանով: Մեծ Մասիսը 3,5 միլիոն տարեկան է, իսկ Փոքր Մասիսը ընդամենը 200 հազար տարեկան: Հետևաբար, Մեծ Մասիսը հազարամյակներ շարունակ եղել է առանձին:

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՊԱՆԹԵՈՆԸ

Երևանի տեսարժան վայրերից է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը, որտեղ հանգչող հա-