Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/125

Այս էջը սրբագրված է

հերոս, ՀԽՍՀ ԴԱ ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր:

Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան, Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, 1870-1935), ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ:

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, 1869—1935), կոմպոզիտոր, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ:

Հովհաննիսյան Հովհաննես Մկրտչի (1864—1929), բանաստեղծ, մանկավարժ, թարգմանիչ:

Մելիքյան Ռոմանոս Հովակիմի (1883—1935), կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ:

Մելիքյան Սպիրիդոն Ավետիսի (1 883—1 933), երաժշտագետ, կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ:

Մուշեղյան Տիգրան Պետրոսի (1886—1935), ֆիզիոլոգ, Երեվանի համալսարանի ռեկտոր (1933—35-ին):

Ներսիսյան Հրաչյա Ներսեսի (1895—1961 ), դերասան, ԽԱՀՄ ժողովրդական արտիստ:

Շիրազ Հովհաննես (Օնիկ Թադևոսի Կարապետյան, 1914-1984), բանաստեղծ:

Շիրվանզադե (Ալեքսանդր Մինասի Մովսիսյան, 1858—1935), արձակագիր, դրամատուրգ, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրող, Անդրկովկասի կուլտուրայի վաստակավոր գործիչ:

Ղափլանյան Հրաչյա Նիկիտի (1923-1988), ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:

Սարյան Մարտիրոս Սերգեյի (1880—1972), գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ: ճետագայում նրա կողքին է թաղվել կինը՝ Լուսիկ Սարյանը:

Սարոյան Վիլյամ (1908—1981), արձակագիր, դրամատուրգ:

Տերյան Վահան Սուքիասի (1885—1920), բանաստեղծ, խորհրդային պետական գործիչ:

Փափազյան Վահրամ Քամերի (1888—1968), դերասան, ԽԱՀՄ ողովրդական արտիստ:

Փափազյան Վրթանես Մեսրոպի (1866—1920), արձակագիր, դրամատուրգ, գրականագետ: Մի քանի տարի առաջ առաջարկություն եղավ պանթեոն փոխադրել Երևանի մյուս գերեզմանատանը թաղված Մանուկ Աբեղյանի (1865—1944), Հրաչյա Աճառյանի (1876—1953), Դերենիկ Դեմիրճյանի (1877-1956) և Հակոբ Կոջոյանի (1883—1959) աճյունները: Ըստ էության մեծերի աճյունների այդպիսի «հավաքի» կարիք չկա: Աճյուններ կարելի է բերել աշխարհի ուրիշ կողմերից, իսկ հայկական հողի վրա հանճարների հիշատակին պիտի խունկ վառել