Մաշտոցի սիրելի կերպարը:
Պարույր Սևակը (1924—1971) թաղվեց իր հայրենի Սովետաշեն գյուղում (Արարատի շրջանում): Դրանով մեծանուն բանաստեղծի ծննդավայրը ավելի է քաղցրացել շրջակա բնակավայրերի մեջ:
Կարևորը նշանավոր գործչի գերեզմանատեղին բարվոք պահելն է և ոչ թե նրա աճյունը «մայրաքաղաքի և հատկապես պանթեոնի բնակիչ դարձնելը»: 10—11֊րդ դարերի հռչակավոր տոմարագետ Հտվհաննես Կոզեռնը թաղվել է Երևանում: Նրա անունով է կոչվել Երևանի Կոնդի գերեզմանատունը (Հայաստանի կոմպոզիտորների միության այժմյան շենքի շրջակայքը): Մի քանի տասնամյակ առաջ շինարարական աշխատանքների ժամանակ Կոզեոնի գերեզմանատունը քանդվեց, և հիմա ոչ ոք չգիտե, թե որտեղ է ընկած Հովհաննես Կոզեռնի շիրմաքարը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ
Ոչ ոք չի կարող այս աշխարհում մնալ:
Մովսես Կաղանկատվացի
Ով հայրենիքի սահմանը քանդի, թող օձը նրան խայթի:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
Եկա երդիկը՝ չեկար, եկա դուռը՝ նոր եկար:
Կիրակոս Գանձակեցի
Պատմությունը մեռած գիտություն չէ և նրա կարևոր խնդիրներից է նաև ներկայում կողմնորոշելն ու անցյայի լույսով ապագան լուսավորելը:
Մխիթար Անեցի
ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ԳԻՐՔԸ
«Ուրբաթագիրք», այսպես է կոչվում հայերեն առաջին տպագիր գիրքը, որը Հակոբ Մեղապարտը տպագրել է Վենետիկում, 1512 թվականին: Տառատեսակը բոլորգիր է, տպագրությունը սև ու սպիտակ: 124 էջանոց գիրք է «Ուրբաթագրքի» եզակի օրինակները պահվում են Խորհրդային Հայաստանի և արտասահմանի մի քանի գրադարաններում: Գրքում ամփոփված են ա-