ռասպելախառն պատմություններ, չափածո աղոթքներ:
Բայց ինչո՞ւ Է այս ժողովածուն ստացել «Ուրբաթագիրք» խորագիրը: Այդպես Է կոչվել ուրբաթ օր անունից, իսկ ուրբաթը, ըստ Ղևոնդ Ալիշանի, հնուց անտի համարվել Է հմայական ազդեցության օր:
1512—13 թվականներին Հակոբ Մեղապարտի ջանքերով Վենետիկում լույս են տեսել հայերեն առաջին դրքերը: Ահա դրանք ըստ հերթականությպն. «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ
Առարկայի ստվերը երբեք չի հեռանում առարկայից:
եզնիկ Կողբացի
Չի կարելի նմանվել պիղծ ու վատթար գործերով լցված մարդկանց, որոնք իրենց աչքի գերանը չտեսնելով, ուրիշի աչքն են զննում, որ շդյուդ հանեն:
Ղազար փարպեցի
Աներկյուղի հետ ճանապարհ մի գնա
Թովմա Արծրունի
Իմաստությունը ճշմարտության մայրն է և կեղծիքի ու ստի արտամղիչը:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
Ստողների խոսքերը լորի պես պարարտ են, և հիմարները կլանում են դրանք:
Արիստակես Լաստիվերցի
Քո կյանքում ոչ ոքի առիթ մի տուր, որ քեզ անիծի:
Մատթեոս Ուռհայեցի
Ինչպես տարբեր գույների և հասակների, այնպես էլ լեզուների զանազանությունը գեղեցկություն է պատճառում:
Վարդան Արևելցի