Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/129

Այս էջը սրբագրված է

ՆՈՅԵՄԲԵՐ

ԵՐԿՈԻՇԱԲԹԻ 5 12 19 26

ԵՐԵՔՇԱԲԹԻ 6 13 20 27

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 7 14 21 28

ՀԻՆԳՇԱԲԹԻ 1 8 15 22 29

ՈՒՐԲԱԹ 2 9 16 23 30

ՇԱԲԱԹ 3 I0 17 24

ԿԻՐՍԼԿԻ 4 11 18 25


ՎԵՐԱԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ է

Միշտ էլ դաժան է եղել հայերիս ճակատագիրը: Մենք ստիպված ենք եղել զսպել մեր արարչագործական ոգին և ապրել անկառույց հարյուրամյակներ ու հազարամյակներ: Հայ ժողովրդի կառուցողական քանքարը, որն իր անցած ճանապարհին տեղ-տեղ է պեծին-պեծին տվել, միանգամից փայլատակեց 1920 թվականի նոյեմբերի 29-ից հետո, խորհրդային իշխանության տարիներն:

Խորհրդային Հայաստանը դարձավ զարգացած արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության ու մշակույթի երկիր: Հայն այսօր այլևս չի զարմանում ուրիշների ստեղծած սարքավորումներով ու մեքենաներով: Հայաստանաբնակ հայը հիմա ստեղծում է ամեն տեսակ արդյունաբերական արտադրանք և առաքում բոլոր մայրցամաքները, ամենազարգացած երկրները:

Անցած 70 տարում ողբի ու որբի երկիր Հայաստանը հիմնովին փոխեց իր դիմագիծը: Երևանն այնպես բարգավաճեց, որ դարձավ բոլոր ժամանակների հայկական ամենագեղեցիկ քաղաքը: Մի 70 տարում ծնունդ առան, ասես հրաշքով վերածնվեցին նախկինում չկառուցած և կառուցած, բայց թշնամու կողմից ավերված կոթողաշարերը: Միայն խորհրդային իշխանության շնորհիվ