Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/13

Այս էջը սրբագրված է

ԳՐԱԴԱՐԱՆՍ

Բազմած են շուրջըս նրանք ամեն օր —
Բոլոր հանճարեղ մեծերն ւսշխարհքի,
Երդում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի:
Ու էսպես' ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր:

Հովհաննես Թումանյան

Մարդկությունը կարող է աշխատասիրությամբ մեր մոլորակը դարձնել երկհարկանի:

Ջալալ Տեր-Գրիգորյան
(մանկավարժ, թարգմանիչ, 1866—1940)

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հւպրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:


Համո Սահքան

Խորհրդային Միության մեջ ազգային լեզվով տպագրված գրքերից
ամենահինը հայերեն գրքերն են, իսկ հնատիպ գրքերի քանակով
հայերեն գրքերը զիջում են միայն ռուսերեն գրքերին: