Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/130

Այս էջը սրբագրված է

հիվ շինարվեստը, շենքեր կերտելը, շողույլը դարձան հայ ժողովրդի գոյատևության հավերժական խորհրդանշանները: Ստալինյան բռնության ու լճացման տարիներին Հայաստանն ու ամբողջ հայ ժողովուրդը շատ բան են կորցրել: Բայց միաժամանակ հաղթահարելով ամեն տեսակ դժվարություններ՝ նոր երկիր են կառուցել: Եվ այդ կառուցումների թափն ավելի ուժգին կլիներ, եթե կյանքն ընթանար բնականոն ընթացքով:

1988 թվականին հայ ժողովրդի ուսերին մի ամթողջ հարյուրամյակի ծանրություն ընկավ: Եվ, ի զարմանս մեզ ու ամբողջ աշխարհի, այդ ծանրության տակ մեր նիհարիկ ուսերը ոչ թե ճկվեցին, այլ պրկվեցին, տոկունացան ու դարձան ժայռազարմ: Ղարաբաղյան շարժումը թմթիրից դուրս բերեց տասնամյակներ շարունակ անշարժության մատնված ուժերին: Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի կործանարար երկրաշարժը: Իրավ է, դա դարձավ հայ ժողովրդի սև օր, բայց, ի մխիթարություն և բախտավորություն մեզ, դա հայ ժողովրդին բաժին ընկած միակ արհավիրքն էր, երբ նա միայնակ չմնաց: Խորհրդային Միության բոլոր եղբայր ժողովուրդները, ամբողջ աշխարհը օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին Փոքրիկ Հայաստանը դարձավ համաշխարհային համերաշխության էպիկենտրոն: Եվ հիմա վերածնվում ու վերակերտվում են երկրաշարժից կործանված հայոց քաղաքներն ու գյուղերը: Արհավիրքին ու իր դաժան ճակատագրին հայ ժողովուրդը հակադրվեց նոր կառուցումներով և ցույց տվեց, որ իր ոգին ավելի տոկուն ու կարծր է, քան իր ճակատագիրը, քան պատմության քառուղիներում իր դեմ ելած զորեղների չարությունը:

Վերակառուցումն ու հրապարակայնությունը մուտք են գործել Հայաստանի կյանքի բոլոր ոլորտները: ժողովուրդը ոտքի տակ է տվել էժան լոզունգներն ու կեղծ հաջողությունների թմբկահարումները: Նոր, ընդունակ ղեկավարներ են կանգնում հանրապետության տնտեսական ո մշակութային կյանքի հրամանատարական կետերում: Չկա այն անջրպետը, որ առաջներում կար հանրապետության ղեկավարության ու ժողովրդի միջև: Վերակառուցումը հավաստեց, որ ամենատաղանդավոր ղեկավարն էլ չի կարող արդարացնել իրեն,