Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/131

Այս էջը սրբագրված է

եթե չի հենվում ժողովրդի վրա: Ժամանակակից Հայաստանը շատ հոգսեր ունի: Չի կարելի բավարարվել միայն բարոյաքաղաքական մթնոլորտը մաքրելով: Չնայած փակվել է Հայկական ատոմակայանը, բայց դեռևս լուրջ մտահոգություն է պատճառում էկոլոգիական դրությունը Հայաստանում:

Վերածնված Հայաստանն անում է ամեն ինչ մաքրելու իր երկինքն ու բնությունը արտադրական թունավոր արտանետումներից ու գազերից, իսկ զավակների հոգիները մղձավանջային տարիներին ստացած տառապալից ցնցումներից:

Այն, ինչ որ այս Երեք տարվա ընթացքում տեսել և ուսումնասիրել եմ այստեղ, ամրապնդել են իմ այն համոզմունքը, որ հայ ժողովրդի փրկության միակ ուղին խորհրդայինն է, և չարաչար սխալվում են նրանք, որոնք ունեն որևէ առարկություն դրա դեմ: Ոչ մի պետություն չէր կարող անել և չի արել հայ ժողովրդին այն բարիքը, որ արել է և անում է խորհրդային Միությունը:

Շիրվանզադե

խորհրդային Հայաստանը մեր արևն է, մեր քարն է, մեր ծովն է, մեր պատմությունն է, մեր ամողջականությունն է: Եթե չլին էր Հայաստանը, մենք դժբախտ կլինեինք: Մեզ համար մեծ բախտ է, որ մեզ զորավիգ է ռուս ժողովուրդը:

Վիլյամ Սարոյան

հնչպես աշխարհի ճորտերին բոլոր, Այնպես էլ գերի աշխարհին իմ հին — Երկինք մի մաքուր, արև մի բոսոր Լոկ Հոկտեմբերյան հողմերը տվին:

եղիշե Չարենց

ՀԱՅԿԱԿԱՆ խՍՀ ԳԻՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ

Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943 թվականի նոյեմբերի 29-ին, Երևանում, ԻՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի հիման վրա: ՀխՍՀ ԴԱ հիմնական խնդիրներն են՝ կազմակերպել բնական և հասարակական գիտությունների