Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/132

Այս էջը սրբագրված է

առանցքային պրորլեմների հետազոտումը, ուսումնասիրել և ընդհանրացնել համաշխարհային գիտության նվաճումները և նպաստել դրանց Օգտագործմանը արտադրության մեջ, գիտության ու մշակույթի ասպարեզներում, բացահայտել տեխնիկական առաջընթացի հնարավորությունները և հանձնարարականներ մշակել ժողովրդական տնտեսության համար: ԳԱ ղեկավարում և կոորդինացնում Է գիտահետազոտական հիմնարկներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարվող հետազոտությունները: Գիտահետազոտական հաստատությունները գտնվում են Երևանում (մեծ մասը), Բյուրականում, Աշ- տարակում, Լենինականում, Կիրովականում և հանրապետության այլ վայրերում:

1930-ական թվականներին Հայաստանում գիտահետազոտական հաստատությունների ցանցի ընդլայնումը և գիտական կադրերի աճը պայմաններ ստեղծեցին մեկ ընդհանուր կենտրոնում գիտական աշխատանքները միավորելու համար: 1935-ին ստեղծվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը (Արմֆան), որը դարձավ հանրապետության գիտական մտքի կենտրոն: Նախապատերազմյան տարիներին հայաստանում լայն ուսումնասիրություններ ու հետազոտություններ կատարվեցին քիմիայի, գյուղատնտեսության, հասարակական գիտությունների, ինչպես նաև ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական այլ գիտությունների ասպարեզում:

ՀԽՍՀ ԳԱ ստեղծումով հայկական գիտությունը թևակոխեց զարգացման նոր շրջան: Ընդարձակեցին գիտահետազոտական ուղղություններն ու պրոբլեմները, հիմնվեցին գիտական նոր հաստատություններ: Ավանդական գիտական ուղղություններից բացի զարգացան աստղագիտությունը, ֆիզիկան, մաթեմատիկան, մեխանիկան, քիմիան, ֆիզիոլոգիան, կենսաքիմիան, Էլեկտրատեխնիկան և գիտության այլ ճյուղեր:

ՀԽՍՀ ԳԱ ունի 42 իսկական, 59 թղթակից, 3 պատվավոր և 1 արտասահմանյան անդամ: Գիտահետազոտական հիմնարկներում կա 3179 գիտաշխատող, որից 187-ը գիտությունների դոկտոր և 1058-ը գիտությունների թեկնածու:

Գիտությունների ակադեմիան բաղկացած է բաժանմունքներից, որոնք միավորում են գիտության մեկ կամ մի քանի հարակից ճյուղերի գիտահետազոտական հիմնարկներ: Բաժանմունքները գիտաստեղծագործական առումով կազմակերպում են իրենց տնօրինության տակ գտնվող գիտական հիմնարկների, գիտու-