Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/133

Այս էջը սրբագրված է

թյան տվյալ ճյուղի գծով կատարվող աշխատանքները և դրա համար հաշվետու են ակադեմիայի ընդհանուր ժողովին ու նախագահությանը:

ՀԽՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր գործում են նաև գիտական և գիտակազմակերպական հաստատություններ խմբագրական հրատարակչական խորհուրդը, ՀԽՍՀ գիտական հիմնարկների ու բուհերի բնական և հասարակական գիտությունների բնագավառում գիտական գործունեության կոորդինացման խորհուրդը, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական կանխատեսման պրոբլեմների հանրապետական գիտական խորհուրդը, տիեզերական էլեկտրառադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի գիտական խորհուրդը, գիտական կադրերի պատրաստման խորհուրդը, բնագիտական և տեխնիկայի պատմության խորհուրդը, արտասահմանյան գաղափարական հոսանքների պրոբլեմների գիտական խորհուրդը, մշակույթի հուշարձանների պահպանման, նորոգման և ուսումնասիրման գիտամեթոդական խորհուրդը, կենսոլորտի պրոբլեմների գիտական խորհուրդը, կուրորտային և տուրիստական ռեսուրսների ուսումնասիրության գիտական խորհուրդը, մեքենագիտության պրոբլեմների խորհուրդը, կիբեռնետիկայի և ռադիոէլեկտրոնիկայի խորհուրդը, գիտատեխնիկական հեղափոխության տնտեսական պրոբլեմների, հիմնական ֆոնդերի տնտեսական արդյունավետության և կապիտալ ներդրումների գիտական խորհուրդը, կիսահաղորդիչների խորհուրդը, քարտեզագրական աշխատանքների կոորդինացման գիտական խորհուրդը, ատոմային էներգիայի և տեխնոլոգիայի օգտագործման գիտական խորհուրդը, գրադարանային խորհուրդը, ցուցահանդեսների խորհուրդը, սոցիալիստական ազգերի զարգացման և մերձեցման պրոբլեմների գիտական խորհուրդը, ֆիզիկաքիմիական կենսաբանության և կենսատեխնոլոգիայի պրոբլեմների միջգերատեսչական գիտատեխնիկական խորհուրդը, ինչպես նաև միջազգային գիտական կապերի հանձնաժողովը, աշխարհագրագետների, արևելագետների, ֆիզիոլոգների, բուսաբանների, կենսաքիմիկոսների, գենետիկների և սելեկցիոներների, սերմնաբույծների և այլ ընկերությունները:

Աստիճանաբար ընդլայնվում են ՀԽՍՀ ԳԱ միջազգային կապերը: Հայ գիտնականները գոր-ծուն մասնակցություն են ունենում տարբեր գիտությունների գծով խորհրդային Միությունում արտասահմանյան երկրներում կազմակերպվող միջազգային գիտաժողովներին, կոնգրեսներին ու համագումարներին: