Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/134

Այս էջը սրբագրված է

ԳԱ հրատարակում է «Հայասատանի գիտությունների ակադեմիայի զեկույցներ», «Աստղաֆիզիկա», «Պատմա-բանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Հայաստանի կենսաբանական հանդես», «Հայկական քիմիական ամսագիր», «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ», «էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդես», «Նեյրոքիմիա» պարբերականները և այլ գրականություն:

ՀԱՅՏՆԱԲեՐեԼ է ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԸ

Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանի Բարձրավան գյուղի մոտ, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդի վրա է գտնվում Բղենո Նորավանքի ճարտարապետական հուշարձանը, որը կառուցվել է 10—11 -րդ դարերում: Սյունիքի միջնադարյան այս նշանավոր վանական համալիրի մասին հիշատակել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:

Աղթամարից հետո Բղենո Նորավանքը հարուստ, ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով հայկական եզակի հուշարձաններից է: Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրարվեստ քանդակներով: Ուշագրավն այն է, որ այս հուշարձանախումբը 1932 թվականին պատահաբար հայտնաբերել է ականավոր գրող Ակսել Բակունցը:

Բղենո Նորավանքը վերանորոգվել է 1957 — 62 թվականներին:

ԶվԱՐԹՆՈՑ

Հայ ժողովրդի արարչագործական հանճարը առավել ուժգին փայլատակել է ճարտարապետության բնագավառում: եթե ամեն ինչ կործանող բարբարոսների ոտքը չդիպչեր հայկական հողին և երկրաշարժեր չլինեին, ապա այսօր Հայկական լեռնաշխարհում կլինեին՚ ճարտարվեստի ադամանդի արժեք ունեցող մոտ 40 հազար փառահեղ տաճար և 700 հազար անձեռակերտ խաչքար: Այդ շողշողուն ադամանդներից է վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձան Զվարթնոցը, որ գըտնվում է Արարատյան դաշտում, էջմիածնից 3 կիլոմետր հարավ: Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության, տաճարը կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) Հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության տարիներից էլ (641 — 661) արտածվում է