Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/135

Այս էջը սրբագրված է

Ջվարթնոցի կառուցման ժամանակը: Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցը օծվել է 652 թվականին: Թորոս Թորամանյանի կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին: Ներսես Գ-ի Տայքում լինելու տարիներին (653—659) շինարարությունը շարունակել է նրան փոխարինող Անաստաս Ակոռացին: Տաճարը Զվարթնոց է անվանում Սեբեոսը, մյուս պատմիչներն այն անվանում են Վաղարշապատի Սուրբ Գրիգոր:

Զվարթնոցի տաճարը ( վերակազմոլթ քունը՝ Թորոս Թորամանյանի ) Զվարթնոցը կանգուն է եղել մինչև 10-րդ դարի վերջը. ավերման պատճառի մասին մեզ հայտնի պատմական աղրյուրները լռում են: 20-րդ դարի սկզրին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով: Պեղումները կատարվել են (1901 — 07) Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ: 1904-ից, որպես գիտական ղեկավար, մասնակցել է Թորոս Թորամանյանը: Ըստ պեղված նյութերի, նախքան Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և 4—5-րդ Զվարթնոցի ավերակները դարերի կառույցներ: Հնագույնը Ռուսա Բ արքայի սեպագիր արձանագրությամբ' շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ: Ենթադրում են, որ Զվարթնոցի տարած- քում է եղել Տիր աստծու մեհյանը:

Պեղումներով հայտնաբերվեցին Զվարթնոց տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու մնացորդներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում' խաղողի քարաշեն հնձան և այլն: Տաճարից պահպանվել են հատակաձևը, տեղ-տեղ պատերի ցածի մասերով, սյուների խոյակներ, բներ, խարիսխներ, բեկվածքավոր որմնակամարներ, թա դա բեկորներ, խճանկարի, որմնանկարի, ցածի կղմինդրի մնացորդներ և այլ մանրամասներ: Տա-