Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/138

Այս էջը սրբագրված է

ԴԵԿՏԵՄԲԵՐ

ԵՐԿՈԻՇԱԲԹԻ 3 1O 17 24 31 ԵՐԵՔՇԱԲԹԻ 4 11 I8 25 ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 5 12 19 26 ՀԻՆԳՇԱԲԹԻ 6 13 20 27 ՈՒՐԲԱԹ 7 14 21 28 ՇԱԲԱԹ 1 8 I5 22 29 ԿԻՐԱԿԻ 2 9 16 23 30

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈհՄ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՐՑ ՄԻՆՉև ՄԵՐ ՕՐԵՐԸ

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը ցնցեց հայ ժողովրդին: Փլատակների վերածվեց Սպիտակ քաղաքն ամբողջովին, կիսաքանդ դարձան Լենինականն ու Կիրովականը և ուրիշ քաղաքներ ու գյուղեր: Ջոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Ծանր օրերին օգնության եկան խորհրդային Միության բոլոր կողմերից, աշխարհի մոտ ու հեռավոր երկրներից: Հփմա կառուցվում ու վերակառուցվում են ավերված հայկական բնակավայրերը: Հայաստանի երկրաշարժը ցնցեց ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը, որը մի աչք դարձած հետևում էր հայ ժողովրդին հասած ողբերգությանը: Այդ երկրաշարժն ասես առավել ողջախոհ դարձրեց համայն մարդկությանը և ժողովուրդների համերաշխությունը դարձրեց առավել գործնական:

Հայկական լեռնաշխարհն ունի ավելի քան 600 մեծ ու փոքր հրաբխային կենտրոններ և երկրագնդի սեյսմաակտիվ շրջաններից է, այսինքն՝ հաճախակի են երկրաշարժերը: Վերջին 1500 տարում այստեղ տեղի է ունեցել 300-ից ավելի երկրաշարժ: Հայկական լեռնաշխարհում