Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/140

Այս էջը սրբագրված է

պատմիչ Սամուել Անեցին գրում է. «Այս ժամանակ եղավ ուժգին երկրաշարժ և Կողատու լեռները, որ կան դես ու դեն՝ իրար կպան, որը տեսան մարդիկ և քանդվեց մի լեո ու թափվելով Եփրատի մեջ մեկ օրով արգելեց նրա ընթացքը և գետն սկսեց հոսել դեպի վեր: Բազմաթիվ լեոներ ճեղքվեցին, ջրի, կպրի ու նավթի շատ աղբյուրներ բացվեցին, իսկ շատերը փակվեցին»:

Կործանիչ է եղել 858 թվականի Դվինի երկրաշարժը: Այդ մասին Հովհաննես կաթողիկոսը գրել է. «Զաքարիա կաթողիկոսի ժամանակ հայոց գերությունից յոթ տարի հետո Դվին քաղաքում ահագին երկրաշարժ եղավ, քանդվեցին բազմաթիվ տներ, պալատներ, ապարանքներ և ընդհանրապես դղրդոցն ամբողջ քաղաքն էր նել: Միաժամանակ մարդկային շատ զոհեր եղան և վտանգի մեծությունն այնքան էր, որ ոչ ոք չէր մնում հարկի տակ, այլ հրապարակներում ու փողոցներում հառաչում էին, իսկ ձմեռվա սառնամանիքն ավելի ևս սաստկացնում էր ողբը, որովհետև շատերը մրսելով սառչում էին»:

Դվինը նորից երկրաշարժային աղետի ենթարկվեց 869 թվականին, որի ժամանակ զոհվեց 120 հազար մարդ: Ամայացնող էր նաև Դվինի հաջորդ երկրաշարժը, որը եղավ 893-ին:

Հայաստանում մեր թվականության երկրորդ հազարամյակի առաջին երկրաշարժերը տեղի են ունեցել 1003—1004 թվականներին: Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրում է. «Երերալով դողաց ամրողջ աշխարհը: Մարդիկ սարսափից ու բարկությունից անգամ ժամանակ չունեցան խոստովանելու և հաղորդվելու: Մարդիկ ու անասունները նվազեցին և մնացյալ չորքոտանիները շրջում էին երկրի վրա»: Ըստ Աամուել Անեցու, 1007 թվականին ճայաստանում «կրա¬ կի տեսք ունեցող մի աստղ երե- վաց և սաստիկ երկրաշարժ եղավ»: 1011 — 1012 թվականներին կործանիչ երկրաշարժ եղավ Երզընկայում, որի մասին Մխիթար Այրիվանցին գրում է. «Առաջավորի տոնին սաստիկ երկրաշարժ եղավ, Երզնկա քաղաքն ամրողջովին թաղվեց և մնաց միայն Կիրակոս Ողորմածի տունը: Շատ եկեղեցիներ ու բերդեր տապալվեցին»:

Վերջին հինգ հազար տարում հայկական ոչ մի բնակավայրում այնքան կործանարար երկրաշարժ չի եղել, որքան Երզնկայում: Այս քաղաքը հայերը գրեթե հիմնովին վերակերտել են քսան անգամ: Այդ պատճառով էլ Երզնկայի վերակառուցումը դարձել է հայ մարդու համբերության չափանիշ: «Մարդ պետք է