մնում, որովհետև այդ ութ օրն անդադար շարժվում էր երկիրը, ինչպես նավը ջրի երեսին>>:
1679 թվականի հունիսի 4-ին, ժամը 7-ին, Արարատյան նահանգում տեղի է ունենում ոչնչացնող երկրաշարժ, որին նախորդում է ահռելի դղրդոց ու որոտ և միաժամանակ բարձրանում է այնպիսի հողմ ու փոշի, որ օրը ցերեկով մթնում է:
Ըստ ժամանակի պատմիչ Զաքարիա Սարկավագի, այդ երկրաշարժից տապալվում է Գառնի ամրոցի տրդատաշեն չքնաղ տաճարը, Հայաստանի հնագույն ճարտարապետության այդ հիանալի կոթողը, որ դարեր շարունակ դիմացել էր բնության տարերքին, արհավիրքներին: Երկրաշարժի ցնցումն այնքան ուժեղ է եղել, որ Գառնիի տաճարի քարերի մի մասը, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր մի քանի տոննա, Գառնի ամրոցի բարձունքիդ գցում է մոտակա ձորը: Երկրաշարժից Այրիվանքի ձորը լցվում է քարակույտերով, և ամբողջ վանքն այնպես է ծածկվում, որ այլևս շինությունները չեն երեվում: Երկրաշարժից կործանվում է նաև Հավուց թառի վանքը, որ