կառուցել է տվել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1013 թվականին: Այդ երկրաշարժի ժամանակ շենքերի փլատակների տակ մեռնում է 7600 մարդ:
1696 թվականի հունիսի 10-ին մի այլ կործանիչ երկրաշարժ է տեղի ունենում Բաղեշում, որի մասին Վարդան Բաղիշեցին գրում է. «Բաղեշ քաղաքում սաստիկ երկրաշարժ եղավ և բազմաթիվ մեծարժեք շենքեր, տներ ու ապարանքներ կործանվեցին և ավերվեցին, և թազմաթիվ անձինք մեռան>>:
Մասիսի կատարամերձ Ակոռի գյուղը եղել է հայկական հնագույն թնակավայրերից մեկը: Այն կործանվեց 1840 թվականի հունիսի 20-ի երկրաշարժի ժամանակ: Այդ երկրաշարժի հենց առաջին հարվածից Մեծ Մասիսի գագաթից և կիրճ կազմող ժայռոտ թեքությունից մոտ երկու կիլոմետր թարձրությունից պոկվել են սառույցներով ու դարավոր ձյունով ծածկված հսկայական քարեր և կայծակի արագությամբ լցրել կիրճը, յոթ կիլոմետր երկարությամթ սառույցների ու քարերի զանգվածների տակ անհետանում են Ակոռի գյուղը և նրա կողքի Սուրբ Հակոբ եկեղեցին: Զոհվում են Ակոռի գյուղի Բոլոր բնակիչները մոտ՝ 2000 մարդ:
Գերմանացի ճանապարհորդ, աշխարհագրագետ ու բնագետ Մորից Վագները այդ երկրաշարԺից երեք տարի անց, 1843 թվականին, խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը: Նրանց զարմացնում է մի բան. երկրաշարժն Ակոռիից ոչ մի հետք չի թողել, բայց ահա գյուղի հոչակավոր այգում կանգուն է մնացել 13 ծիրանենի:
— Այսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել,— զարմացած բացականչել է Մորիդ Վագները: — Ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի մնացել, բայց այդ ամենակարող շարժը չի կարողացել գետին տապալել հայկական ծիրանենիները: Չէ, խաչատուր, սա մեծ խորհուրդ ունի: Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է: Այս կանգուն ծիրանենիները կարծես թե ուզում են մեզ ասել, որ ինչ արհավիրք էլ լինի՝ Հայաստանը հուր-հավիտյան կանգուն կմնա: խորհուրդ ունի նաև 13 թիվը, որը հավաստում է, թե ոչ մի պատահականություն չի կարող աշխարհի երեսից վերացնել հայ ժողովրդին:
1926 թվականին Լենինականի կործանիչ երկրաշարժի ժամանակ, որի ուժգնությունը հասել է 8—9 բալի, զոհվել ու վիրավորվել է 600 մարդ:
Հիմա Հայաստանն ապաքինում է 1988-ի երկրաշարժից ստացած իր վերքերը: Մարդիկ ջանում են այնպիսի շենքեր կառուցել, որոնք իրենց ամրու-